ՄԵՂԱՎՈՐ Է ԷՌՆԵԿՅԱՆԸ.ԹԱԼԻԲՆԵՐԻՆ ՉՊԵՏՔ Է ՆՄԱՆՎԵՆՔ

Արխիվ 12-16

ՄԵՂԱՎՈՐ Է ԷՌՆԵԿՅԱՆԸ.ԹԱԼԻԲՆԵՐԻՆ ՉՊԵՏՔ Է ՆՄԱՆՎԵՆՔ

 

Ինչպես արդեն հայտի է, օգոստոսի 11-ի լույս 12-ի գիշերը փլուզվել է «Զվարթնոց» օդանավակայանի հին մասնաշենքի էստակադայի երկաթբետոնե բազրիքները, ինչպես նաև 30 մետր փլուզման վտանգի առաջ է:

«Իրավունքի» հետ զրույցում «Զվարթնոց» օդանավակայանի մասնաշենքի համահեղինակ ճարտարապետ Արթուր  Թարխանյանի դուստրը՝ ճարտարապետ Անահիտ Թարխանյանը, հիշեցնում է՝ բոլորը,սկսած  Հանրային խորհրդից,  դեմ են արտահայտվել շինության քանդմանը. «Ընդամենը մի փոքր գումար է անհրաժեշտ շինությունն ամրացնելու համար»:

էդուարդո Էռնեկյանը, ում ընկերության կողմից կառավարվում է «Զվարթնոց» օդանավակայանը («Արմենիա միջազգային օդանավակայաններ» ընկերությունը, որի մեջ է մտնում «Զվարթնոց» օդանավակայանը, պատկանում է Էդուարդո Էռնեկյանի «Կորպորասիոն Ամերիկա» ընկերությանը), ըստ Թարխանյանի, պարտավորվել է պահպանել, վերանորոգել շենքը և այն հանձնել կառավարությանը: «Բայց մենք  տեսնում ենք հակառակը՝ մոտ երկու-երեք տարի շարունակ  չի օգտագործում այն: Ջուրը լցվում է շենք,  ամեն ինչ  բարձիթողի վիճակում է: Ես համոզված եմ՝  շենքը քանդում են  իրենք, իսկ հետո հարց  բարձրացնում, թե պետք է այլ լուծումներ գտնել: Ես վստահ եմ՝ այդ  փլուզումը եղել է անպատասխանատու վերաբերմունքի պատճառով: Եթե մենք իրավական պետություն ունենայինք,  ապա  նա, Է. Էռնեկյանի հետ կնքած համապատասխան առկա պայմանագրերի համաձայն,  կպահանջեր վերականգնել փլուզված հատվածը »:

Մեր զրուցակցի  տեղեկացմամբ  ճարտարապետների միջազգային կոնգրեսը նամակով դիմել է  ՀՀ կառավարությանը՝շենքը չքանդելու խնդրանքով,  ավելին՝  մոտ մեկ ամիս առաջ ՀՀ  արդեն նախկին վարչապետին ու նախագահին են դիմել նաև Ռուսաստանի հայտնի ակադեմիկոսները՝ խնդրելով պահպանել «Զվարթնոց» օդանավակայանի հին մասնաշենքի նման եզակի կառույցը, սակայն մինչ այժմ որևէ պատասխան չեն ստացել: «Մենք չպետք է նմանվենք թալիբների, որոնք  քանդում են  մշակութային կոթողներ»,- վրդովված  ասաց տիկին Թարխանյանը:

Ճարտարապետի խոսքով, եթե ամեն ինչ այսպես շարունակվի, ինքը դիմելու է կոշտ քայլերի՝մասնավորապես  «Զվարթնոցի» հին մասնաշենքի հարցը բարձրացնելու է  միջազգային ատյաններում:

Ճարտարապետների միության անդամ Սաշուր Քալաշյանն էլ մեզ հետ զրույցում ասաց, որ   պետք է «Զվարթնոց» օդանավակայանի հին մասնաշենքը  ներառվի հուշարձանների ցուցակում: «Այսքան աղմուկից հետո մշակույթի նախարարությունը ձայն չի հանում: Անհասկանալի պատճառներով  այդ շինությունը    չի ներառվել հուշարձանների ցանկում: Եթե դա չարվի,  դա էլ կարժանանա արդեն կորսված հուշարձանների ճակատագրին»,- վստահ է Քալաշյանը:

Իսկ թե ինչու մշակույթի նախարարությունը մինչ այժմ «Զվարթնոցի»  հին մասնաշենքը չի ներառել հուշարձանների ցանկում, մշակույթի նախարարության  պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության գործակալության Երևանի տարածքային բաժնի պետ Կարո Այվազյանին ուղղված մեր զանգերը  մնացին անպատասխան:

 

Սոնա Դավթյան

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում