ԹԱԻԼԱՆԴԻՑ ԺԱՄԱՆԱԾ ԴԵՐԱՍԱՆՆԵՐԸ ՀԱՎԱՆԵՑԻՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԲՈՐՇՉՆ ՈՒ ՍԻՐԵՑԻՆ ՀԱՅ ՀԱՆԴԻՍԱՏԵՍԻՆ (Տեսանյութ)

Արխիվ 12-16

ԹԱԻԼԱՆԴԻՑ ԺԱՄԱՆԱԾ ԴԵՐԱՍԱՆՆԵՐԸ ՀԱՎԱՆԵՑԻՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԲՈՐՇՉՆ ՈՒ ՍԻՐԵՑԻՆ ՀԱՅ ՀԱՆԴԻՍԱՏԵՍԻՆ (Տեսանյութ)

 

Ծաղկաձորում ավարտվեց Լեոնիդ Ենգիբարյանի անվան Մնջախաղի միջազգային 4-րդ փառատոնը: Փառատոնի շրջանակներում եղան գերմանական սառը ու ճապոնական ջերմ ներկայացումներ, հայկական գունեղ կրկեսային շոուներ ու ֆրանսիական փուչիկներով բեմադրություններ: Սակայն, այս ամենի մեջ հատկապես առանձնացավ թաիլանդական «Մյութ» թատրոնը, որը ներկայացնում էին ԼԻԶԱՆ ու ԱՆՈՊԸ: Բացի այն, որ խիստ դրական էմոցիաներ պարգեւեց նրանց երկու սիրաշատ ներկայացումները, նրանք նաեւ բոլորի կողմից սիրվեցին իրենց համեստությամբ, անմիջականությամբ ու հետաքրքիր խաղով:  Ամփոփելով փառատոնից ու Հայաստանից ստացած թաիլանդական տպավորությունները` «Իրավունքը» զրուցեց «Մյութ» թատրոնի դերասանուհի ԼԻԶԱ ՍՐԻՊԱՏԱՆԱՍԱԿՈՒԼԻ հետ:

- Փառատոնի շրջանակներում երկու ներկայացմամբ հանդես եկաք, որտեղ երկուսն էլ ընտանեկան սիրո մասին էր. առաջինը` երիտասարդների, երկրորդը` տարեցների: Արդյո՞ք Թաիլանդում իրականում էլ ընտանեկան այդքան ջերմություն ու սեր կա:

- Մենք ընտրեցինք սիրո թեման, քանի որ սա համամարդկային թեմա է եւ ցանկացած երկրում էլ կան այսպիսի ընտանիքներ ու այս ընտանեկան ջերմ մթնոլորտը կարող ես գտնել յուրաքանչյուր երկրում: Ինչ-որ կոնկրետ ընտանիքի օրինակից չենք վերցրել ներկայացումը, այլ պարզապես ընտրել ենք այն, որովհետեւ ցանկացած ազգ կհասկանա սիրո լեզուն:

- Բացի այն, որ հայ հանդիսատեսը հասկացավ թաիլանդական «սիրո լեզուն», նաեւ շատ սիրեց Ձեր դուետը: Հնարավո՞ր է, որ հաջորդ տարիներին էլ գաք ու մասնակցեք ենգիբարյանական փառատոնին նոր ներկայացումներով:

- Եթե մեր մնացած ծրագրերի հետ համընկնի ժամանակը, քանի որ այլ փառատոնների էլ ենք մասնակցում, անպայման կգանք: Մենք շատ սիրեցինք  փառատոնը եւ մեր հանդիսատեսին, այնպես որ, հուսով ենք, որ դեռ կվերադառնանք:

- Մինչ Հայաստան գալը լսե՞լ էիք Հայաստանի ու հայերի մասին:

-Երբեք չեմ իմացել ու երբեք էլ Հայաստանի ու հայերի մասին չէի լսել, բայց երբ եկա այստեղ, իմ պատկերացումներից վեր էր ամեն ինչ: Իսկապես, շատ հիացած եմ հանդիստեսով: Ուշագրավ էր այն, որ հայ հանդիսատեսը կենտրոնացած է դիտում մեր ներկայացումները ու շատ ուշադիր է:

-Իսկ հետաքրքիր է Ձեզ համար փառատոնի շրջանակներում ցուցադրված ո՞ր ներկայացումն էր առանձնահատուկ:

- Անձամբ ես հավանել եմ հայ երիտասարդ դերասանի «Պլյուս-մինուս» ներկայացումը, իսկ Անոպը հավանել է Գերմանիայի ներկայացումը:

- Եթե գաղտնիք չէ, բացի մրցանակներից էլ ի՞նչ եք տանելու  Հայաստանից:

-Հայաստանից մենք տանում ենք հանդիսատեսի սերը, որովհետեւ մենք շատ սիրեցինք նրանց: Մեզ այնքան լավ ընդունեցին եւ այնքան ուշադիր էին մեր ներկայացումների նկատմամբ…

- Ի՞նչ կասեք հայկական ուտելիքների մասին, որոնք այս օրերին հասցրեցիք համտեսել:

- Մի քանի ուտելիքներ շատ տարօրինակ համ ունեին մեզ համար, բայց շատ եմ հավանել հայկական բորշչը:

- Ի վերջո, որքանո՞վ են Հայաստանն ու Թաիլանդը նման ու տարբեր իրարից:

-Տարբերությունն այն է, որ մեր հանդիսատեսը այսքան ուշադիր ու հետաքրքրված չէ նման ներկայացումներով,  որքան հայ հանդիսատեսն է: Իսկ նմանություն կա ուտելիքների մեջ, օրինակ բրնձով փլավը:

 

 

Նյութը եւ տեսանյութերը` ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆԻ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում