ԼԵՎՈՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԻ ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԸ ԲՈՂՈՔԱՐԿԵԼՈՒ ԵՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ
Արխիվ 12-16ԼԵՎՈՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԻ ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԸ ԲՈՂՈՔԱՐԿԵԼՈՒ ԵՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ
Ինչպես տեղեկանում ենք «free Levon Hayrapetyan» ֆեյսբուքյան էջից, դատարանն այսօր հայ գործարարի խափանման միջոցը թողել է անփոփոխ: Հայրապետյանը կալանքի տակ կմնա մինչև սեպտեմբերի 15-ը:
«Իրավունքի» հետ զրույցում Լ. Հայրապետյանի ընկեր Արթուր Սաֆարյանն ասաց, որ մեղադրող կողմն չի ներկայացրել փաստարկներ, որոնք կապացուցեն Հայրապետյանի կապը այն հանցագործության հետ, որի համար մեղադրում են գործարարին:
Ըստ Սաֆարյանի՝ Լևոն Հայրապետյանի խափանման միջոցը չեն փոխում, քանի որ կալանավորելու պատվեր է իջեցվել.«Իրեն բաց թողնելու համար պետք է պատվերը չեղալ համարվի»:
Լևոն Հայրապետյանի փաստաբանները բողոքարկելու են դատարանի որոշումը Գերագույն դատարանում:
Սեպտեմբերի 15-ից հետո Սաֆարյանի տեղեկացմամբ մեղադրող կողմը նորից հանդես կգա կալանքի ժամկետը երկարացնելու պահանջով, եթե մինչ այդ քննությունն ավարտված չլինի:
Սոնա Դավթյան

