ՊԱՐՈՒՅՐ ՀԱՅՐԻԿՅԱՆԸ ՄԱՆՐՈՒՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ ՉԻ ԴԻՄՈՒՄ

Արխիվ 12-16

ՊԱՐՈՒՅՐ ՀԱՅՐԻԿՅԱՆԸ ՄԱՆՐՈՒՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ  ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ ՉԻ ԴԻՄՈՒՄ

 

ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը երեկ նախագահական նստավայրում նամակ է  հանձնել, որով պահանջում է  ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրաժարականը: Ավելին՝ԱԻՄ առաջնորդը նաև հայտարարել է, որ  Սերժ Սարգսյանի՝ արձակուրդից վերադառնալուց հետո գուցե հացադուլ սկսի:

«Իրավունքը» Պարույր Հայրիկյանից  պարզեց՝ հնարավո՞ր է  հացադուլի փոխարեն նա նախընտրի  Սերժ Սարգսյանի հետ նստել բանակցային սեղանի շուրջ՝երկխոսության ճանապարհով իր բարձրացրած հարցերը լուծելու համար:

Ի պատասխան ԱԻՄ առաջնորդն ասաց, որ քաղաքական գործունեության մեջ որևէ գործելաոճ չի բացառում: «Երեկ նաև մենք պետք է ցույց անեինք,  բայց  33 ներկայացուցչական   խորհրդի անդամներից   ներկա էին  27-ը, և մեծամասնությունն ասաց՝ցույց պետք չէ: Հիմա անգամ ձեր կարծիքը  կարող է ինձ համար հետաքրքրական լինել և մերոնց ասեմ, որ կա բանակցություններ վարելու առաջարկ»,- ասաց Հայրիկյանը:

Ինչ վերաբերում է  հացադուլին, ապա այն Հայրիկյանը կսկսի սեպտեմբերի 8-ին, որը բողոքի դրսևորում չի լինելու, այլ իր բարձրացրած հարցի շեշտադրում. «Այն խնդիրները, որոնք մենք բարձրացնում ենք,  թվում է՝ ակնհայտ են: Մեր նախագահի քաղաքականությունը ձախողվել է:Եվրոպական կողմնորոշումից անցում կատարեցինք ռուսականի, և կյանքը վատացավ՝ գները բարձրացան, Ռուսաստանն ավելի շատ զենք վաճառեց: Բացի այդ՝ մենք Ռուսաստանի հետ պատժամիջոցներ ստանալու վտանգի առաջ ենք: Ռուսաստանը կարող է դիմանալ, բայց մեզ համար դժվար կլինի»:

ԱԻՄ առաջնորդը հույս ունի, որ իրենց բարձրացրած հարցերը ճիշտ կընկալվեն, քանի  որ դրանք հուզում են բոլորին:

Հացադուլը կլինի նախագահական նստավայրի դիմաց, իսկ թե որքան ժամանակ, պարզ չէ. «Դե կարող է,  ես հացադուլ սկսեմ երեք օրից նախագահը հրաժարական տա: Ես միայն  Պարույր Հայրիկյան չեմ անելու հացադուլ, այլ որպես ԱԻՄ առաջնորդ, հետևաբար  33 ներկայացուցչական   խորհրդի անդամների հետ այս հարցը պիտի քննարկեմ»:

Փաստորեն, եթե մինչ սեպտեմբերի  8-ը Սերժ Սարգսյանը ընդունի  Պարույր Հայրիկյանին և փորձեն երկխոսության ճանապարհով  ԱԻՄ ղեկավարի բարձրացրած հարցերը լուծել, հացադուլ անելու գաղափարից Հայրիկյանը կհրաժարվի: «Եթե  իրավիճակը ավելի լավ  տարբերակներ հուշի,  մենք կգնանք ընդառաջ լուծումներին»,- հստակեցրեց ԱԻՄ առաջնորդը:

Ի դեպ, ինչպես  հավաստիացրեց քաղաքական գործիչը, ինքը երբ զանգահարել է  Սերժ Սարգսյանին, նա իրենք երեք օրվա ընթացքում ընդունել է: «Պարզապես ես ինձ թույլ չեմ  տվել մանրուքների համար դիմել»,- եզրափակեց Պարույր Հայրիկյանը:

 

Սոնա Դավթյան

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում