ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԳԵՐՈՒԹՅՈՒՆԻՑ ՎԵՐԱԴԱՐՁԱԾ ԱՐՍԵՆ ԽՈՋՈՅԱՆԻ ՄԱՅՐԸ ԴԻՄԵԼ Է ՎԱՐՉԱՊԵՏԻՆ

Արխիվ 12-16

ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԳԵՐՈՒԹՅՈՒՆԻՑ ՎԵՐԱԴԱՐՁԱԾ ԱՐՍԵՆ ԽՈՋՈՅԱՆԻ ՄԱՅՐԸ ԴԻՄԵԼ Է

ՎԱՐՉԱՊԵՏԻՆ

Տավուշի մարզի Վերին Կարմիր Աղբյուր գյուղի բնակչուհի՝ ադրբեջանական գերությունից վերադարձած Արսեն Խոջոյանի մայրը՝Սվետլանա Խոջոյանը, «Իրավունքի» հետ զրույցում ասաց, որ  որդուն  պետք է համոզի հիվանդանոց պառկել: Մոր խոսքով՝ ինքը չի կարող ասել՝ որդու մոտ հայտնաբերված  մաշկային փսորիազն անցել է, թե ոչ: «Ինքը Հրազդանում անասուն է պահում,  օրերով չեմ տեսնում: Երբ հարցնում եմ՝ ոնց ես, ասում է լավ եմ»,- ասաց տիկին Սվետլանան:

Նրա խոսքով՝ Արսենը լիարժեք բուժվելու համար  ցանկանում է հիվանդանոց պառկել  բանկից վերցրած վարկը մարելուց հետո միայն:

Տիկին Սվետլանան նաև տեղեկացրեց, որ մի քանի օր առաջ կովը հարվածել է Արսենի ոտքին: Բարեբախտաբար, որդին լուրջ վնասվածքներ չի ստացել, միայն մի քիչ ոտքն է վնասվել:

Խոջոյանների ընտանիքը ունի սոցիալական խնդիրներ: «Դիմել էի Տավուշի մարզպետարան, որ ֆինանսապես աջակցեն վարկս մարեմ: 400.000  դրամ տվել են, բայց 600.000  էլ դեռ պետք  է փակեմ: Մի քանի օր առաջ նամակ եմ գրել վարչապետին ֆինանսական  աջակցություն ստանալու համար, քանի որ գործը դատարան կգնա, եթե ժամանակին չմարեմ վարկը: Ինձ այսօր մարզպետարանից զանգահարել և հարցրել են՝ ինչքան է վարկը: Ասացի՝ վարկի չափն ինչքան է: Պատասխանեցին՝տեսնենք ինչ կարող ենք անել: Երևի վարչապետին նամակս հասել է»,-տեղեկացրեց  մեր զրուցակիցը:

Տիկին Խոջոյանին  մտահոգում է մեկ այլ խնդիր. «Մեր տան պատշգամբը տարիներ առաջ քամուց վնասվեց: Հիմա աստիճաններով որ բարձրանում ես, քիչ է մնում՝ այն փուլ գա:Անկեղծ ասած, այս հարցով ոչ մի կառույցի չեմ դիմել, բայց ցանկալի կլիներ, եթե ֆինանսապես աջակցեին, որ պատշգամբս ամրացնեի»:

 

Սոնա Դավթյան

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում