«ԱՅՍՕՐ ԼՌԵՑ ՄԵՐ ՀԱՅՐԵՆԻՔԻ, ՄԵՐ ՀԱՅՐԵՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ԵՎՍ ՄԵԿ ԽՈՍԱՓՈՂ»

Արխիվ 12-16

«ԱՅՍՕՐ ԼՌԵՑ ՄԵՐ ՀԱՅՐԵՆԻՔԻ, ՄԵՐ ՀԱՅՐԵՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ԵՎՍ ՄԵԿ ԽՈՍԱՓՈՂ»

 

Այսօր Հայաստանի գրողների միությունում տեղի ունեցավ անվանի  բանաստեղծուհի, թարգմանչուհի, հրապարակախոս, ՀԳՄ անդամ ՄԵՏԱՔՍԵԻ (Մետաքսե Սերոբի Պողոսյան) վերջին հրաժեշտի արարողությունը: Ներկա էին հարազատները, հավատարիմ ընթերցողները, գրչընկերներն ու հասարակական-մշակութային այրեր: Սիրելի բանաստեղծուհուն հրաժեշտ տալու էին եկել նաեւ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը եւ ուրիշներ:


«ՄԱՐԴՈՒ ԴԵՄՔԻՆ ՍՈՎՈՐ ՉԵՆՔ ԱՍԵԼ ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ, ԲԱՅՑ ՆԱ ԱՎԵԼԻՆ ԷՐ ԱՍՈՒՄ, ԱՆԳԱՄ ԿՈՊԻՏ ԲԱՌԵՐՈՎ»


Հայաստանի գրողների միության նախագահ ԷԴՎԱՐԴ ՄԻԼԻՏՈՆՅԱՆԸ, բնորոշելով երջանկահիշատակ բանաստեղծուհուն, նշեց. «Անկեղծ էր, բաց, հաճախ այդ անկեղծությունը չափ ու սահման չէր ճանաչում, որովհետեւ մենք` հայերս, մարդու դեմքին սովոր չենք ասել ճշմարտությունը, բայց նա ավելին էր ասում, անգամ կոպիտ բառերով: Ու դրանով իսկապես դառնում էր սիրելի, պահանջված, միշտ խղճով: Դիմացինի հետ հարաբերվելիս սրտակից էր, քաղաքացիական նրա կեցվածքը շատ ամուր էր ու միշտ ակտիվ: Նա ընտրում էր ազգագրական հագուստներ` մեր ազգին վայել ատրիբուտներով, այսինքն` ինքն իր նկարագրով շատ հետաքրքիր էր եւ մեր գրողների միության մեջ մի գույն էր ցանկալի, գեղեցիկ…»: Ապա անդրադարձավ Մետաքսեի կյանքի կարեւորագույն մի հատվածին. «1992-94 թվականներին գրողների միությունում ստեղծվեց մի հավաքչական գործունեության կենտրոն, որտեղ պատերազմի առաջին գծում գտնվող մարտիկների համար հավաքագրվում էին տաք հագուստներ, գուլպաներ, ձեռնոցներ եւ այդ ամենի կազմակերպիչը մեր սիրելի Մետաքսեն էր: Եվ պատահական չէ, որ Մետաքսեն արժանացել էր «Մովսես Խորենացի» մեդալի, Հայաստանյայց Առաքելական եկեղեցու «Սուրբ Սահակ- Սուրբ Մեսրոպ» շքանշանի, «Զորավար Անդրանիկ», «Հայոց ազգային բանակ» մեդալների եւ մի շարք այլ պարգեւների»: Կրկին խոսելով Մետաքսեի խառնվածքի մասին` Է. Միլիտոնյանը հավելեց. «Շատ սիրելի անուն, շատ գեղեցիկ մարդ, որը ամբողջովին զրնգուն երույթ էր, եւ մթնոլորտը լցնում էր փայլով, շուքով, խոսքով…»:


«ՆԱ ՄԵՐ ԵՐԿՐԻ, ՄԵՐ ԺՈՂՈՎՐԴԻ ՑԱՎԵՐԻ ԱՌԱՋԻՆ ՄՈՒՆԵՏԻԿՆ ԷՐ»


Ըստ բանաստեղծուհի, հրապարակախոս, հասարակական գործիչ ՌՈՒԶԱՆ ԱՍԱՏՐՅԱՆԻ,  հայ գրականությունը կորցրեց իր տաղանդավոր առաջնեկներից մեկին. «Պարույր Սեւակից, Համո Սահյանից, Սիլվա Կապուտիկյանից հետո մեր մեծերի հեռանալը մի տեսակ գրականության դաշտում անասելի, անկարագրելի որբություն է բերում, չնայած տաղանդավորներ շատ ունենք… Այսօր նույնպիսի զգացողություն ունեմ, որովհետեւ ամեն գրող ինքն իրենով բացառիկ երեւույթ է մեր իրականության մեջ: Իսկ Մետաքսեի ներկայությունը այդ բացառիկության խորհրդանիշն էր: Նա ո՛չ միայն տաղանդավոր բանաստեղծուհի էր, ո՛չ միայն մեծ մարդասեր էր, այլեւ ուներ մի հրաշալի հատկանիշ, որ այսօր շատերի մոտ բացակայում է` Մետաքսեն գրող-քաղաքացի էր: Նա մեր երկրի, մեր ժողովրդի ցավերի առաջին մունետիկն էր եւ միշտ էր այդպես իր հախուռն, իր ազնիվ, անկեղծ բնավորությամբ: Մետքասեի սրտինն անպայման լեզվի վրա էր եւ ասում էր խիստ, հատու, ազդու` բոլորովին էլ հաշվի չառնելով, թե դրանից հետո ով է իր բարեկամը, ով` իր թշնամին»: Ապա խիստ հուզված հավելեց. «Անխոս հոգիս ցավում է… Այսօր մենք կորցրեցինք մեր լավագույն ակտիվին, այսօր լռեց մեր հայրենիքի, մեր հայրենասիրության եւս մեկ խոսափող: Տա Աստված, որ ներկա սերնդի նոր գրականության մեջ այդպիսիք շատ լինեն, որպեսզի ոչ թե գրավեն նրա տեղը, այլ գան, լրացնեն, դառնան նրա սաները: Մեր ժողովուրդն այսօր խիստ կարիք ունի այդպիսի ակտիվ, հայրենասեր, նվիրված մտավորականության: Թող որ լույս իջնի նրա լուսավոր ու անհանգիստ հոգում, թող նրա հոգին չտառապի մինչեւ այս տառապած պահերից, ինչպիսին եղել է: Եվ տա Աստված, որ մեր երկիրը, մեր ժողովուրդը այնպիսի վիճակում լինի, որ Մետաքսեի սրտին վարդեր բուսնեն»:


«ԿԱՐՈՏ ՈՒ ԾԱՐԱՎ ՄՆԱՑ ԻՆՔՆ ԻՐ ԱԼԱԳՅԱԶԻՆ, ԻՐ ԱՐԵՎՇԱՏԻՆ»


Շիրակի մարզպետի խորհրդական, մշակութային գործիչ ՀԱՍՄԻԿ ԿԻՐԱԿՈՍՅԱՆՆ էլ խոսեց Մետաքսեի բնօրրան Արեւշատի մասին. «Մեր փոքրիկ ու մեծ հայրենիքի մի լեռնոտ վայրում` Արագածի ստորոտին ծվարած մի գյուղ կա, որն ապրում է սովորական հայոց ճակատագրով: Այդ գյուղում արեւը շատ էր, ջուրը` քիչ, գյուղի անունն էր Արեւշատ: Մետաքսեն անընդհատ ասում էր. «Ես ուզում եմ, որ մեր գյուղի երեխաները, երբ դպրոց են գնում, ճանապարհին պաղ ու համով ջուր խմեն»: Եվ, փառք Աստծո, ազգասեր, պետականասեր, հայասեր մարդիկ էլ կան աշխարհում ու երեխաներն ունեցան այդ ջուրը` հայոց համով ջուրը լեռնային: Ու ոչ միայն պապագը հագեցավ երեխաների, այլ նաեւ հողի, վերջերս ունեցանք նաեւ հողը ոռոգելու ջուր: Բայց կարոտ ու ծարավ մնաց ինքն իր Ալագյազին, իր Արեւշատին: Եվ ես այսօր մտածեցի, որ Մետաքսեի կարոտը, որը թեւեր ունի, որը սրտից սիրտ է, որը ճանապարհ չունի հեռու, թե մոտիկ, ես մի քիչ մեղմեմ,  մի քիչ փարատեմ նրա կարոտը իր հայրենի հողի նկատմամբ: Դրա համար երկու օր ինքս հենց այդ դաշտավայրից հավաքել ու բերել եմ այն բնական ծաղիկները, որ շատ սիրել է Մետաքսեն…»:

Հենց այդ շիրակյան բազմերանգ ծաղիկներն էլ դրվեցին բանաստեղծուհու ոտքերի տակ ու 88-ամյա ըմբոստ հայուհին բռնեց հավերժի ճամփան: Վերջին հանգրվանը Երեւանի քաղաքային պանթեոնում էր, որտեղ հավերժական հարեւանը դարձավ գրող, երգիծաբան, բանաստեղծ, հրապարակախոս ԱՐԱՄԱՅԻՍ ՍԱՀԱԿՅԱՆԻ:

Նշենք, որ Հայաստանի գրողների միությունը այս օրերին ստացել է մի շարք հեռագրեր, այդ թվում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանից, ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանից, Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանից  եւ բազմաթիվ գիտական-գրական հաստատություններից:

 

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում