ԼԵՎՈՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԸ «ԴՈՒԽՈՎ» Է ՏՐԱՄԱԴՐՎԱԾ, ՊՈՒՏԻՆՆ ԷԼ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐԵԼՈՒ ՈՉԻՆՉ ՉՈՒՆԻ. ԱՐԹՈՒՐ ՍԱՖԱՐՅԱՆ
Արխիվ 12-16ԼԵՎՈՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԸ «ԴՈՒԽՈՎ» Է ՏՐԱՄԱԴՐՎԱԾ, ՊՈՒՏԻՆՆ ԷԼ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐԵԼՈՒ
ՈՉԻՆՉ ՉՈՒՆԻ. ԱՐԹՈՒՐ ՍԱՖԱՐՅԱՆ
Լևոն Հայրապետյանի ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ այսօր ժամը 12:00-ին սկսված նիստը, որի նպատակն էր փոխել Լևոն Հայրապետյանի խափանման միջոցը, հետաձգվել է մինչև օգոստոսի 15-ը՝ ժամը 10:00:
«Իրավունքի» հետ զրույցում Լևոն Հայրապետյանի ընկեր Արթուր Սաֆարյանն ասաց, որ այսօրվա նիստի ժամանակ վատացավ Լևոն Հայրապետյանի ինքնազգացողությունը. բժիշկներն այդպես էլ բժշկական օգնություն ցույց չտվեցին գործարարին:
Ա.Սաֆարյանի խոսքով՝ ինքը հույս ունի, որ գործարարի խափանման միջոցը կփոխվի. «Հայրապետյանն ունի առողջական մի շարք խնդիրներ և նա այդ վիճակով չի կարող մնալ բանտում»:
Ինչ վերաբերում է ՌԴ նախագահ Պուտինի այն հայտարարությանը, թե չի ճանաչում Լևոն Հայրապետյանին, ապա այդ պատասխանը խոսակցությունից խուսափելու համար է: Պուտինը լավ էլ ճանաչում է Լևոն Հայրապետյանին: Անդրադառնալով Պուտինի՝ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին տված այն խոստմանը, թե ինքն անպայման կուսումնասիրի Լևոն Հայրապետյանի գործը, Արթուր Սաֆարյանն այսպես արձագանքեց. «Պուտինն ուսումնասիրելու ոչինչ չունի:Ռուսաստանում առանց Պուտինի իմացության ոչինչ չի կատարվում: Ինքը լավ գիտի՝ ինչու է դա տեղի ունեցել»:
Հիշեցնենք, որ հուլիսի 24-ին Ռուսաստանի Դաշնության հետաքննչական կոմիտեն «Բաշնեֆտ» ընկերության բաժնետոմսերը հափշտակելու եւ անօրինական ճանապարհով ստացված գումարները յուրացնելու համար կասկածվող հայ գործարար Լեւոն Հայրապետյանին մեղադրանքներ է առաջադրել ՌԴ քրեական օրենսգրքի 160-րդ (յուրացում կամ վատնում) եւ 174-րդ (անօրինական ճանապարհով ձեռք բերված միջոցների լվացում) հոդվածներով:
Սոնա Դավթյան

