ՀՀ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԱՐՏՈՒՆՈՒ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆՈՒՄ ԾՆԵԼԻՈՒԹՅՈՒՆՆ ԱՃՄԱՆ ՄԻՏՈՒՄՆԵՐ ՈՒՆԻ
Արխիվ 12-16ՀՀ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԱՐՏՈՒՆՈՒ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆՈՒՄ ԾՆԵԼԻՈՒԹՅՈՒՆՆ ԱՃՄԱՆ ՄԻՏՈՒՄՆԵՐ ՈՒՆԻ
ՀՀ Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի ծննդատունը 1996 թվականից առանձնանալով քաղաքի ընդհանուր հիվանդանոցի կառուցվածքից սկսել է գործել , որպես առանձին ծննդատուն: 1996 թվականից մինչ այսօր ծննդատունը ղեկավարում է ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ, ում խոսքով` տարվա կտրվածքով Մարտունու տարածաշրջանից ծննդատունը ընդունում է 1200-1300 ծնունդ: Ծնունդների մեջ աղջիկների տվաքանակը 4 տոկոսով գերազանցում է տղաների թվին, ինչը ըստ տնօրենի նորմալ է: Ա. Հովհաննիսյանն «Իրավունքի» հետ զրույցում փաստեց, որ 18 տարիների ընթացքում ծննդատան համար ամենամեծ ձեռքբերումն այն է, որ բնակիչները վստահում են իրենց: Բացի այդ, պրն. Հովհաննիսյանը մեծագույն ձեռբերում համարեց նաեւ ծննդատան պրոֆեսիոնալ աշխատակազմը: Որպես առանձին կառույց ծննդատունը ունեցել է խնդիրներ, որոնք տարիների ընթացքում ստացել են իրենց լուծումները.
ՄԵՆՔ ԿԱՐՈՂԱՑԱՆՔ ՄԱՐԴԿԱՆՑ ԳԻՏԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԱՅՆՔԱՆ ԲԱՐՁՐԱՑՆԵԼ, ՈՐ ՆՐԱՆՔ ԴԱԴԱՐԵՑԻՆ ՏՆԱՅԻՆ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ ԾՆՆԴԱԲԵՐԵԼ
-Մեզ համար հիմնական դժվարությունն այն էր, որ կարողացանք մարդկանց գիտակցությունը այնքան բարձրացնել, որպեսզի նրանք տնային պայմաններում չծննդաբերեն, այլ գան ծննդատուն: Այսօր փառք աստծո այդ դժվարությունը հաղթահարված է: Այդ ամենին իհարկե նպաստեցին ծննդատան պայմանները , հետազոտման համար անհրաժեշտ բոլոր սարքավորումները եւ մասնագետների պրոֆեսիոնալ մոտեցումները, քանի որ այստեղ նրանց օգնությամբ կանայք խուսափում են բազմաթիվ վտանգավոր ռիսկերից: Ծննդատունն ունի լավ մասնագետներ`20-25 տարվա աշխատանքային փորձով: Նրանցից շատերը ժամանակ առ ժամանակ անցնում են վերապատրաստում թե՛ Հայaստանում թե՛ արտասահմանում: ՀՀ Առողջապահութjան նախարարութունը մարզում կազմակերպում է զանազան սեմինարներ , որին նույնպես մասնակցում են մեր բժիշկները:
Արթուր Հովհաննիսյանի նկատեց, որ Մարտունու տարածաշրջանում ծնելիության աճ է նկատվում:
ՄԵԶ ՄՈՏ ԾՆԵԼԻՈՒԹՅԱՆ ԱՃ ԿԱ
_Եթե նախորդ տարիների հետ համեմատենք` ծնելիությունը նվազել է, սակայն աճման միտում ունի: 2013 թվականին մեզ մոտ ծնունդների թիվը որոշ չափով նվազել էր, իսկ այս տարի ունենք ծնելիության աճ: Մեր խնդիրներից մեկն այն է, որպեսզի ունենանք շատ ծնունդներ: Չնայած ծննդատունն այսօր ունի հետազոտությունների համար նախատեսված զանազան սարքավորումներ, սակայն մենք պետք է ժամանակին համահունջ քայլելը: Բժշկությունն ամեն օր զարգանում է եւ մենք պարտավոր ենք ոչնչից հետ չմնալ , մեզ համար խնդիր է ծննդատունը համալրել նորագույն սարքավորումներով:
Այսօր Գեղարքունիքի մարզից արտագնա աշխատանքի մեկնողները շատ են, ինչը նպաստում է մարզում բազմաթիվ սեռավարակների տարածմանը: Ինչպես մասնագետներն են փաստում` սեռավարակների տարածվածության աստիճանով աչքի է ընկնում Գեղարքունիքի եւ Շիրակի մարզերը:
ՍԵՌԱՎԱՐԿՆԵՐՈՎ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾ ԱՐԱՏԱՎՈՐ ԵՐԵԽԱՆԵՐ ՉԵՆ ԾՆՎԵԼ
-Ամեն մի սեռավարակ բացասական ազդեցություն է ունենում կնոջ եւ երեխայի առողջության վրա: Եթե կնոջ մոտ կա որեւէ սեռավարակ եւ նա չի կարողանում հղիանալ մենք նրան բուժում ենք: Հղի կանաց շրջանում մենք իրականացնում ենք ամենօրյա հետազոտույթուններ, որպեսզի եւ՛ ծնողները եւ՛ նորածինները խուսափեն հետագա բոլոր խնդիրներից: Մեզ մոտ սեռավարակներով պայմանավորված արատավոր երեխաներ չեն ծնվել: Այս առումով դեռեւս անհանգստացնող որեւէ խնդիր չունենք:
ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

