«ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆԸ» ԾՐԱԳԻՐՆ ԱՐԱՅԻ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ԷՐ

Արխիվ 12-16

«ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆԸ» ԾՐԱԳԻՐՆ ԱՐԱՅԻ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ԷՐ


Օգոստոսի 11-ին Արայի համայնքի փորձացուցադրական տնտեսությունում ամփոփվեցին «Աջակցություն ՀՀ Արագածոտնի մարզի գյուղական համայնքների զարգացմանը» ծրագրի արդյունքները: Ծրագիրը մեկնարկել է 2013թ. հունվարին և ավարտվել սույն թվականի հուլիսի 7-ին: «Աջակցություն ՀՀ Արագածոտնի մարզի գյուղական համայնքների զարգացմանը» ծրագրի նպատակն էր բարձրացնել Արագածոտնի մարզի կարիքավոր ֆերմերների և տեղական ինքնակառավարման մարմինների իրազեկության մակարդակն ու կարողությունը առաջադեմ և կայուն գյուղատնտեսական տեխնոլոգիաների ոլորտում:
Եվրոպական միության աջակցությամբ «Կանաչ արահետ» գյուղատնտեսության աջակցության հկ-ն «Ակցիա սովի դեմ» միջազգային հիմնադրամի հետ համատեղ Արագածոտնի մարզի Արայի համայնքի հիմնել է փորձացուցադրական տնտեսություն: 15 կանանցից բաղկացած խումբը մշակել է ազնվամորու նոր արդյունավետ տեսակներ: Ծրագրին ներգրավվել են ոչ միայն Արայի 15 կանայք, այլև Արայի 5 հարակից համայնքները, որտեղ 20 կանայք նույնպես զբաղվել են հատապտուղների մշակությամբ: «Այս 1,5 տարվա ընթացքում մենք կանգնած էինք կանանց կողքին՝ սկսած հողի նախապատրաստական աշխատանքներից, տնկիների ձեռքբերման, մշակության աշխատանքներից: Մենք ծրագրում ընդգրկված կանանց համար կազմակերպել ենք դասընթացներ հիմնականում ազնվամորու, նաև ելակի՝ առանց թունանյութերի մշակման վերաբերյալ: Ծրագրի շնորհիվ ստեղծվել է ֆերմեր-տեղական ինքնակառավարման մարմիններ-հասարակական կազմակերպություն համագործակցության շատ լավ օրինակ»,- նշեց «Կանաչ արահետ» գյուղատնտեսության աջակցության ՀԿ-ի նախագահ Նունե Սարուխանյանը:
ԵՄ պատվիրակության արտաքին օգնության/համագործակցության պատասխանատու Ջոն Բարքերը դարձյալ ուրախ էր հանդիպել ծրագրում ներգրավված կանանց: «Շնորհակալ եմ, որ դարձյալ ինձ հրավիրել եք Արայի համայնք: Ուրախ եմ, որ ազնվամորին և ելակը արդեն տվել են առաջին պտուղները: Սովորաբար մարդիկ կարծում են, թե Եվամիությունը համագործակցում է միայն նախարարությունների հետ, սակայն ուզում եմ ասել, որ համայքների հետ համագործակցությունը մենք առավել շատ ենք կարևորում: Սա Եվրամիության կողմից տրվող փոքր դրամաշնորհների կատարյալ օրինակ է: Մենք ուրախ ենք տրամադրել ֆինանսական աջակցություն հատկապես համայքներում փոքր բիզնեսի զարգացման համար: ԵՄ-ի նպատակն է օգնել մարդկանց, որպեսզի նրանք սովորեն օգնել իրենց: Առաջին անգամ, երբ մենք հանդիպեցինք 18 ամիս առաջ, ես կանանց աչքերում թերահավատություն տեսա, սակայն այսօր կարող եմ ասել, որ մենք արեցինք դա, ավելի ճիշտ, դուք արեցիք դա»,- նշեց նա:
Ոմանք այս տարի արդեն առաջին բերք են ստացել: Տեղական ազնվամորու բերքահավաքն արդեն ավարտված է, մինչդեռ այն տեսակները, որոնք առաջարկվել են ծրագրի շրջանակներում, մինչև խոր աշուն բերք կունենան: Ամբողջ տարածաշրջանում արդեն բոլորը գիտեն, որ Արայի համայնքում մշակվում է առանց թունանյութերի ազնվամորի:
Նշենք, որ ծրագրում ներգրավված 6 համայնքներում ստեղծվել են 34 փոքր տնտեսություններ, որտեղ կիրառվել են առաջավոր տեխնոլոգիաներ՝ հիմք դնելով ազնվամորու շպալերային տնկարկների հիմնմանն ու ելակի մուլչապատման եղանակով մշակությանը:


ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում