ԴԱՇՆԱԿՑԱԿԱՆ ԱՐԹՈՒՐ ԱՂԱԲԵԿՅԱՆՆ ԱՆՏԵՐՈՒԹՅԱՆ Է ՄԱՏՆԵԼ ԴԱՎԻԹ ԱՆՀԱՂԹԻ ԱՆՎԱՆ ԱՅԳԻՆ. ՔԱՆԱՔԵՌ-ԶԵՅԹՈՒՆԻ ԲՆԱԿԻ

Արխիվ 12-16

ԴԱՇՆԱԿՑԱԿԱՆ ԱՐԹՈՒՐ ԱՂԱԲԵԿՅԱՆՆ ԱՆՏԵՐՈՒԹՅԱՆ Է ՄԱՏՆԵԼ ԴԱՎԻԹ ԱՆՀԱՂԹԻ ԱՆՎԱՆ ԱՅԳԻՆ. ՔԱՆԱՔԵՌ-ԶԵՅԹՈՒՆԻ ԲՆԱԿԻՉ

ԲՀԿ-ական  նախկին պատգամավոր, գործարար Աշոտ Տոնոյանի մահից հետո  Երեւանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում գտնվող ուսանողական հանրակացարաններից մեկ կանգառ վերև գտնվող Դավիթ Անհաղթի անվան այգին  գտնվում է անմխիթար վիճակում՝այդ մասին «Իրավունքի» հետ զրույցում ասաց  Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի բնակիչ, Հայաստանի գրողների միության անդամ Բերդ Բաբայանը:

Նրա խոսքով՝ այդ տարածքը Աշոտ Տոնոյանի կենդանության ժամանակ մոտ երկու տարի առաջ նրանից գնել է  ԼՂՀ փոխվարչապետ, ՀՅԴ Արցախի  Կենտրոնական կոմիտեի անդամ Արթուր Աղաբեկյանը, ով, սակայն , ըստ բնակչի խոսքերի, անտերության է մատնել այգին. «Այն ամբողջությամբ քարուքանդ է լինում ու չորանում:  Քանի դեռ Տոնոյան Աշոտն էր այգու  սեփականատերը, նա ամեն տարի բարեկարգում էր այն. կար գիշերային լուսավորում, որի շնորհիվ մարդիկ զբոսնում էին, մարդկանց մեծ հոսք կար դեպի այգին»: Իսկ հիմա բոլորովին այլ վիճակ է. չկա գիշերային լուսավորություն, այգին կեղտոտ վիճակում է, ավելին՝ այգում բացել են բայկերների մի  ակումբ. «Այդ ամբողջ տարածքի երկայնքով բերել են մեքենայի յուղ են լցրել, որպեսզի մարդիկ այդ տարածքին չմոտենան»:

Արթուր Աղաբեկյանը, ըստ Բերդ Բաբայանի, երևի տեղյակ էլ չէ՝ ինչ վիճակում է  այգում. «Նա նշանակել է մի երկու հրեշավոր մարդկանց: Ես հրեշ եմ ասում, որովհետև բուսականության հետ այդպես վարվել… չորանում են թփերը, ծառերը: Այգին ձեռքից գնում է, ու ոչ մեկի  պետքը չի»:

Բնակչի խոսքով՝ այգու վերևի հատվածում կա սրճարան ու ռեստորան, որոնց շնորհիվ այգու այդ հատվածը մաքուր և պահպանված վիճակում է, իսկ ահա ներքևի հատվածը մատնված է անտերության:

Փորձել են արդյոք բնակիչները  խնդիրը ներկայացնել իրենց տարածքի պատգամավորին՝ ՀՀԿ-ական Արթուր Ստեփանյանին (չախկալ Արթուր): «Բայց  մենք անգամ չգիտենք՝ ով է մեր տարածքի պատգամավորը: Գիտեմ, որ ՀՀԿ-ից է, երիտասարդ տղա, բայց չենք էլ տեսել: Իսկ ահա Աշոտին մինչև հիմա հիշում են՝ասելով, որ նա լավ էր նայում այգին»,- պատասխանեց բնակիչը:

Իսկ ինչ դիրքորոշում ունի քաղաքապետարանն այս հարցի վերաբերյալ: Բերդ Բաբայանի խոսքով՝  նախորդ  տարի՝աշնանը, փակեցին  երկու խաղասրահները, որտեղ հավաքվում էին տարեց մարդիկ. «Ես  կազմակերպեցի ստորագրահավաք (120 մարդ ստորագրեց), դիմում գրեցինք քաղաքապետարան՝ պահանջելով բացել խաղասրահները, որոնք հիմա գործում են»: Սակայն դիմումում բնակիչները պահանջել էին  նաև բարեկարգել այգին, սակայն առայսօր բնակչի խոսքերով ոչ մի աշխատանք չի արվել. «Մարդիկ զայրացած են, հայհոյելով  ման են գալիս: Ինչ կարող են անել խեղճ բնակիչները, ինչով ջրեն այգին»:

Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի թաղապետարանի  բարեկարգման հարցերով զբաղվող բաժնի պատասխանատու Վարդան Դանղյանն էլ մեզ հետ զրույցում  ասաց, որ Դավիթ Անհաղթի այգու շատրվանների  և դրան հարակից տարածքի մասին է:  Պաշտոնյանի խոսքով՝ ինքը չի կարող ասել՝որքանով է  բնակչի ահազանգը համապատասխանում իրականությանը, քանի որ  վաղուց այդ տարածքով չի անցել: «Այդ տարածքը մասնավորեցվել է, ունի սեփականատեր, որը միշտ ջրել ու խնամել է այն:  Սեփականատերը մեզ որևէ հարցով չի դիմել, չի ասել, օրինակ, որ ջուր չունի: Դա  սեփական տարածք է, սեփականատերը պետք  ջրի, քանի որ դա մեր լիազորություններից դուրս  է:  Այլ հարց է, եթե մեզ դիմեն աջակցության համար, օրինակ ասեն, որ խողովակաշարը խցանված է,  ջուր չկա, մենք միշտ պատրաստ ենք  աջակցելու: Այս տարի տարածքի պատասխանատուները ոչ մի խնդրի համար  իրենց չեն դիմել»,-մանրամասնեց պրն Դանղյանը՝հավելելով, որ այտ տարածքում   ջուր  կա, որը  հոսում է  համայնքի ընդհանուր խողովակից:

Խնդրի առնչությամբ փորձեցինք   մեկնաբանություն ստանալ ԼՂՀ փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանից, սակայն զանգերն անպատասխան մնացին, իսկ քաղաքապետարանից ինչպես միշտ  հորդորեցին  հարցը գրավոր ուղարկել:

Սոնա Դավթյան

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում