ԿԱԶԱՆՅԱՆ ՓԱՍՏԱԹՂԹՈՒՄ ԽԱՂԱՂԱՊԱՀՆԵՐԻ ՏԵՂԱԿԱՅՄԱՆ ՄԱՍԻՆ ԴՐՈՒՅԹ ՉԿԱ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Արխիվ 12-16ԿԱԶԱՆՅԱՆ ՓԱՍՏԱԹՂԹՈՒՄ ԽԱՂԱՂԱՊԱՀՆԵՐԻ ՏԵՂԱԿԱՅՄԱՆ ՄԱՍԻՆ ԴՐՈՒՅԹ ՉԿԱ.
ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆ ՏԵՍԱՆՅՈՒԹ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, «Արմնյուզ» հեռուստաընկերության եթերում խոսելով արցախյան հակամարտության մասին, ևս մեկ անգամ հայտարարեց, որ խնդրի լուծումը ռազմական լուծում չունի: «Ուստի մենք մշտապես, առանց որևէ ձևականությունների, ինչպես ասում են̀ «առանց նազ ծախելու», մշտապես համաձայնվում ենք հանդիպումների, առավել ևս̀ բարձր մակարդակով հանդիպումների, և այս դեպքն էլ բացառություն չէր: Մենք անմիջապես արձագանքեցինք Ռուսաստանի նախագահի հրավերին̀ հանդիպելու Սոչիում, և ինչպես տեսաք՝ հանդիպումը կայացավ»,- ասաց ՀՀ նախագահը:
Ինչ վերաբերում է արցախա-ադրբեջանական սահմանում տեղի ունեցող միջադեպերին, Սարգսյանի կարծիքով միջադեպերը նույն ինտեսիվությամբ կլինեն, քանի որ որովհետև նախ՝ դեպքերը ցույց տվեցին, որ հայկական զինված ուժերն ամբողջովին տիրապետում են իրավիճակին, և ադրբեջանցիների բոլոր փորձերն, անշուշտ, ձախողվեցին. մի տեղ շատ ավելի արագ և կտրուկ, մեկ այլ տեղ՝ որոշակի կորուստներով: «Ընդհանրապես, ամենաարդյունավետ մեխանիզմը՝ միջադեպերի կանխման, հետաքննման միջազգային մեխանիզմ ձևավորելն է: Եթե մենք կարողանանք այդպիսի մեխանիզմ ձևավորել, ես կարծում եմ, որ դա միջադեպերը կանխելու շատ լուրջ խթան կլինի, որովհետև նման մեխանիզմը ենթադրում է մեղավորների ի հայտ բերում և դրա մասին հանրությանը, այդ թվում՝ միջազգային հանրությանը, տեղյակ պահելու հանգամանք: Այնպես որ, մենք այս ուղղությամբ պետք է աշխատենք»,- կարծում է Սերժ Սարգսյանը:
Մանրամասները՝տեսանյութում:

