ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՊՈՒՏՒՆԻ ՆԵՐԿԱՅՈՒԹՅԱՄԲ ԱՄՈԹԱՆՔ Է ՏՎԵԼ ԻԼՀԱՄ ԱԼԻԵՎԻՆ
Արխիվ 12-16ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՊՈՒՏՒՆԻ ՆԵՐԿԱՅՈՒԹՅԱՄԲ ԱՄՈԹԱՆՔ Է ՏՎԵԼ ԻԼՀԱՄ ԱԼԻԵՎԻՆ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը «Արմնյուզ» հեռուստաընկերության եթերում խոսելով Չինարի գյուղի բնակիչ, 32-ամյա Կարեն Պետրոսյանի գերի ընկնելու և գերության մեջ մահանալու փաստի մասին, ասաց, որ Կարեն Պետրոսյանի մահն ադրբեջանցիների խղճի վրա է, և այդ մահվան պատասխանատուն, իհարկե, նրանք են: «Ես Ռուսաստանի նախագահի ներկայությամբ Ադրբեջանի նախագահին ասացի, որ ամոթ է այդպիսի մարդկանց սպանելը: Նա ասաց՝ «մենք չենք սպանել»: Ասացի՝ մարդը՝ 31 տարեկան տղան, ինչի՞ պիտի անցներ, ինչպես ես եմ տեղեկացված՝ ոգելից խմիչքի ազդեցության տակ, ձեզ մոտ և մահանար: Ասում է՝ «դե կարող է՝ վախեցել է, մահացել է»»,- մանրամասնեց Սերժ Սարգսյանը:
Նախագահը խորհուրդ է տվել սահմանամերձ բնակավայրերի քաղաքացիներին զգոն լինել, քանզի գործ ունեն զայրացած ու գազազած թշնամու հետ:

