ՉԻ ԲԱՑԱՌՎՈՒՄ` ՈՒԿՐԱԻՆԱՅՈՒՄ ԼԻՆԻ ԵՐՐՈՐԴ ՄԱՅԴԱՆԸ
Արխիվ 12-16ՉԻ ԲԱՑԱՌՎՈՒՄ`ՈՒԿՐԱԻՆԱՅՈՒՄ ԼԻՆԻ ԵՐՐՈՐԴ ՄԱՅԴԱՆԸ
Ուկրաինայի քաղաքագետ Արմեն Մարտիրոսյանը «Իրավունքի» հետ զրույցում չբացառեց, Ուկրաինայում գուցե լինի երրորդ մայդանը, եթե իրավիճակը այսպես շարունակվի:
Ա. Մարտիրոսյանի խոսքով՝ Ուկրանիայում սոցիալ- տնտեսական առումով կատաստրոֆիկ վիճակ է. «Այսօրվա դրությամբ Ուկրաինան լքել է մոտ 2,7 մլն բնակիչ, որոնք, ի դեպ, հանգրվանել են Ռուսաստանում, քանի որ Եվրոպան փակել է իր սահմաններն ուկրաինացիների առաջ»:
Քաղաքագետից նաև պարզեցինք՝ ուղղափառ եկեղեցու հետևորդներին չի անհանգստացնում այն փաստը, որ ըստ պաշտոնական որոշ տվյալների ու մամուլի հրապարակումների՝ Ուկրաինայի իշխանավորների մեծ մասը աղանդավորական կառույցների ներկայացուցիչներ են:
Ի պատասխան մեր զրուցակիցը մանրամասնեց. Գերագույն Ռադայի նախագահ Ալեքսանդր Տուրչինովը բապտիստ է, վարչապետն ու նախագահը՝ սաենտոլոգներ: «Իշխանության առաջին էշելոններում գտնվողները՝վարչապետը, նախագահը, նախարարներրի մեծ մասը, ուկրաինացիներ չեն: Եվ ցավալին այն է, որ այնպիսի քարոզչություն է տարվում, որ ոչ ոքի այս փաստը չի անհանգստացնում, քանի որ հասարակությունը ևս պառակտված է երկու մասի՝ մայդանի և, այսպես ասած, հակամայդանի կողմնակիցների»,-եզրափակեց քաղաքագետը:
Սոնա Դավթյան

