ՀԵՐՈՍՆԵՐ ԵՎ ԴԱՎԱՃԱՆՆԵՐ
Արխիվ 12-16ՀԵՐՈՍՆԵՐ ԵՎ ԴԱՎԱՃԱՆՆԵՐ
Սա դասակի հրամանատար, ավագ լեյտենանտ Արթուր Նալբանդյանն է: Երիտասարդ սպան ոչնչացրել է հակառակորդի դիպուկահարին: Օրերս, երբ մեր սահմաններում ադրբեջանական դիվերսիաների պատճառով սրվել էր իրավիճակը, իր դասակով մասնակցել է թշնամուն պատժելու գործողությանը: Մեր հազարավոր համեստ հերոսներից մեկն է: Բայց ավելի շատ պատմում է ոչ թե իր մասին, այլ իր զինվորների, թե ինչպիսի քաջությամբ և սառնասրտությամբ են 18-20 տարեկան տղաները հսկում սահմանը, ինչքան լավ են յուրացրել և գործնականում կիրառում այն ամենը, ինչ սովորել են մարտական պատրաստության պարապմունքներին:
Երիտասարդ սպան նաև գյումրեցուն բնորոշ հումորով պատմում է դրվագներ, որ առողջական խնդիր ունեցող զինվորին սպաները մեծ դժվարությամբ են կարողանում հերթափոխի ավարտից շուտ իջեցնել մարտական հենակետից, քանզի զինվորը համարում է, որ, ասենք, հարբուխը կամ ուռած ոտքը չեն կարող խանգարել տղամարդուն կատարելու իր պարտքը: Ավագ լեյտենանտը վստահ է, որ իր դասակի զինվորներն ի վիճակի են կատարել ամենաբարդ առաջադրանքը, որ 18-20 տարեկան զինվորները կարող են նաև հող ազատագրելու առաքելություն իրագործել, եթե այդպիսի հրաման լինի:
Պետք է նշեմ, որ 2 օր այցելելով սահմանային զորամասեր, առավել քան դրական տպավորություն ստացա ամեն ինչից: Ունենք աշխարհի լավագուն զինվորներ: Ունենք հրաշալի սպայական կազմ` գրագետ, պատրաստված, ծառայությունում բարեխիղճ, պատրաստակամ, սեփական օրինակի զորությամբ նորակոչիկից լավ զինվոր պատրաստող: Ու թերևս հենց մեր սպաներն են մեր նոր մտավորականության, մեր նոր էլիտայի հիմքը:
Նրանք, ի տարբերություն նեխած բոհեմի, ցանում են վեհի, բարու, դրականի սերմերը, մեր երիտասարդներին ներարկում վստահություն սեփական ուժերի նկատմամբ: Ճռճռան խոսքի փոխարեն գործով են ցույց տալիս, թե որն է իսկական հայրենասիրությունը: Ու ինչքան շատ լինեն շփումները սպաների և հասարակության միջև, այնքան շատ կշահի մեր հասարակությունը, այնքան շատ կստանը գաղջությունը կոտրող իմպուլսներ:

Պաշտպանել սահմանն ու պատժել հակառակորդին` ահա այս 18-20 տարեկան զինվորների ամենօրյա աշխատանքը:
Սահմանային զորամասում ծառայող այս տղերքը` շարքայինից սկսած, գնդապետով վերջացրած, ունեն այն հստակ կարծիքը, որ Երևանում տեղի ունեցած «խաղաղության երթ» կոչեցյալի կազմակերպիչներին և մասնակիցներին համարում են «ԹԱՔՆՎԱԾ ԱԴՐԲԵՋԱՆՑԻ»: Նրանք անթույլատրելի են համարում այդպիսի խառնակչությունները թիկունքում: Մեր զորականներին չեն հետաքրքրում քաղաքական խաղերը, սակայն երբ ոմանք իրականացնում են հայրենիքի դավաճանությանը հավասար գործողություններ, թիկունքից հարվածում են մեր բանակին, հայրենիքի պաշտպանը չի կարող չվրդովվել:
Իսկ հիմա նայեք մեր «խաղաղասեր» կոչեցյալներին.

Ովքեր ասես մեջները կան: Այդ` սրտխառնոց առաջացնող միջոցառմանը կային շատերը այն համասեռամոլակոն լոբբիստներից, ովքեր այժմ մեզ դատարան քարշ տալով փորձում են լռեցնել ազատ խոսքը և հաստատել մարդկային թափոնի գերիշխանությունն ու արտոնյալ վիճակը:
Տեսեք ինչ է գրում կազմակերպիչներից մեկը` Կիևի Մայդանում երկիր քանդելու փորձ ձեռք բերած Գայանե Առուստամյանը. «Միակ արդարացված պատերազմը, որը կարող է լինել այստեղ-քաղաքացիականն է, վերջում կմնա կամ մարդը, կամ մարդանման անասունը...»: Ահա այդպես` սրանք կոչ են անում երկրի սահմանները պաշտպանելու փոխարեն երկրի ներսում սանձազերծել քաղաքացիական պատերազմ, սրանք ցանկալի են համարում, որ զանգվածաբար հայը հային սպանի:
Ու հենց սրանց խղճին է ծանրացել այն, որ ազերիները տանջամահ են արել մոլորված և պատահմամբ իրենց ձեռքն ընկած հայ գյուղացուն:
Հիմա տեսեք կազմակերպիչներից ևս մի քանիսին: Սա մեկ` ճակատին «գենդեռ» գրած Աննա Շահնազարյանը.
{source}
<iframe width="560" height="315" src="//www.youtube.com/embed/QVrB8zdwXds" frameborder="0" allowfullscreen></iframe>
{/source}
Սա երկուս` ոմն, կներեք արտահայտության համար, արվեստագետ.
{source}
<iframe width="560" height="315" src="//www.youtube.com/embed/DL00fz6KROo" frameborder="0" allowfullscreen></iframe>
{/source}
Սա երեք` անցյալ տարվա ՀԱԿ-իստների երթին համասեռամոլների ծիածանագույն դրոշը պարզած Լալա Ասլիկյանը.
{source}
<iframe width="560" height="315" src="//www.youtube.com/embed/-QvewiLqaUc" frameborder="0" allowfullscreen></iframe>
{/source}
{source}
<iframe width="560" height="315" src="//www.youtube.com/embed/ASnzw4ZnPDs" frameborder="0" allowfullscreen></iframe>
{/source}
Իսկ այստեղ կտեսնեք մասնակիցներին.
{source}
<iframe width="560" height="315" src="//www.youtube.com/embed/BZMRthAKzSQ" frameborder="0" allowfullscreen></iframe>
{/source}
Այսքանից հետո ամենամեղմը, ինչ հնարավոր է ասել` մի մեծ «Յաաաաաախք»: Եվ տարակուսել` ինչո՞ւ մեր ոստիկանությունը սրանց չի լղոզել ասֆալտին...
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ

