ԲԱՐԱԹԸ ՉԵՆՔ ՎԵՐՑՐԵԼ ՈՒ…ԱԶԱՏԱՄԱՐՏԻԿԻ ԲԱԶՄԱՆԴԱՄ ԸՆՏԱՆԻՔԸ՝ ՎՏԱՐՄԱՆ ՎՏԱՆԳԻ ԱՌԱՋ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Արխիվ 12-16

ԲԱՐԱԹԸ ՉԵՆՔ ՎԵՐՑՐԵԼ ՈՒ…ԱԶԱՏԱՄԱՐՏԻԿԻ ԲԱԶՄԱՆԴԱՄ ԸՆՏԱՆԻՔԸ՝ ՎՏԱՐՄԱՆ

ՎՏԱՆԳԻ ԱՌԱՋ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Դարբազյանների ընտանիքը արդեն  մի քանի տարի է, որ դատական ատյանների դռներ է թակում ՝իր տան խնդիրը լուծելու համար: Ամեն ինչ սկսվել է 1988 թ-ին, երբ Դարբազյանները գնել են Մադոյան փողոցի 24 տունը  մայր ու որդի Արմենուհի և  Անդրանիկ Սարգսյաններից՝ իրենց հարևանից՝ նրան վճարելով 12.000 ռուբլի, սակայն այդ գումարի դիմաց որևէ փաստաթուղթ չեն վերցրել:  «Պեպոյի բարաթը չվերցրինք ու հայտնվեցինք քաշքշուկների մեջ: Անդրանիկ Սարգսյանն  ասաց՝ հո օտար մարդիկ չենք, որ խարդախություն անենք: Ամուսինս էլ հավատաց  Անդրանիկի խոսքին»,- «Իրավունքի» հետ զրույցում ասաց  տանտիկինը` Վարդուհի Գևորգյանը:

Տանտերը՝ Դարբազյան Վարդանը, 1988-  1993 թ-ը  մասնակցել է Արցախյան ազատամարին,  վիրավորվել  Օմարի լեռնանցքում: 1995-ին ազատամարտիկը մահացել է՝  կնոջ խնամքին թողնելով 4 երեխա:

Վարդուհի Գևորգյանի խոսքով՝ իրենք չէին պատկերացնում, որ   հարևանը հետագայում կմոռանա իրեն վճարված 12.000 ռուբլին, և 1996-ից  կսկսվեն խնդիրները. «Իրենք մեր ջուրը փակեցին այն մեկնաբանությամբ, թե մենք տուն ենք վաճառել, հո ջուրն էլ չենք վաճառել: Չորս տարի երեխաներիս հետ ջուր եմ կրել իմ լավ հարևաններից»:

Անդրանիկ Սարգսյանը հետագայում այդ տունը նվիրաբերել է իր երեք դուստրերից մեկին՝ Մելինե Սարգսյանին, ով 2011-ին տիկին Վարդուհուն ասել է, որ  այն առք ու վաճառքը, որն արել  են իր հայրն ու տատը,  իր համար ընդունելի չէ: «Այդ նույն թվականին Շենգավիթի ներքին գործերից մեզ թուղթ եկավ, որ մեզ վտարելու են, քանի որ Մելինե Սարգսյանը դարձել է տան սեփականատեր: 2011-ին մենք վտարման այդ որոշումը բողոքարկեցինք Շենգավիթի առաջին ատյանի դատարանում և  հաղթեցինք դատը:  Այդ ընթացքում ոչ մի անգամ  Սարգսյաններից ոչ ոք դատարան չներկայացավ»,-  մանրամասնեց  մեր զրուցակիցը:


Շենգավիթի առաջին ատյանի դատարանի որոշումը չի բավարարել Մելինե Սարգսյանին և նա որոշումը բողոքարկել է վերաքննիչ դատարանում: Դատական այս ատյանն էլ  գործը   նորից հետ է ուղարկել Շենգավիթի առաջին ատյանի դատարան՝այն վերանայելու: «Առաջին վճիռը չեղյալ համարվեց և կայացվեց նոր վճիռ, ըստ որի՝ Սարգսյանները խղճացել են ինձ, ես  իբր հենց այնպես ապրել եմ այդ տանը, իսկ հիմա  տասն օրվա  ընթացքում պետք է ազատեմ այն»,- ասաց ազատամարտիկին կինը՝հավելելով, որ օգոստոսի 11-ին Վարդուհի Գևորգյանը դիմելու է  ԴԱՀԿ՝ պահանջելով վտարման որոշումը հետաձգել, քանի որ դիմելու  է վերաքննիչ դատարան՝առաջին ատյանի դատարանի որոշումը չեղյալ համարելու:

Նշենք, որ Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանը օգոստոսի 4-ին, մերժեց Վարդուհի Գևորգյանի հայցը, որով պահանջել էր Մադոյան փողոցի 24 տան և տնամերձ հողի նկատմամբ իր ընտանիքի կողմից փաստացի զբաղեցրած մասը ճանաչել որպես իր սեփականություն, իսկ նվիրատվության պայմանագիրը եւ այլ անձի՝ Մ. Սարգսյանի անվամբ սեփականության իրավունքի գրանցումը ճանաչել անվավեր:

Ի դեպ, տիկին Վարդուհու խոսքով՝ Սարգսյանների ընտանիքը պարբերաբար են կռվի տեսարաններ սարքում, հայհոյում Դարբազյաններին՝պահանջելով  ազատել բնակարանը:  Ավելին՝ 2013-ին Մելինե Սարգսյանը իր մոր՝ Հասմիկ Չլոյանի ու քրոջ հետ ծեծել են  Վարդուհու հղի  հարսին:

Փորձեցինք խնդրի առնչությամբ  զրուցել նաև մոր Հասմիկ Չլոյանի հետ, ով չցանկացավ  որևէ մեկնաբանություն տալ. «Մեր դատարաններով անցած մարդ ենք, դա մեզ չի հետաքրքրում»:

 


 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Մանրամասները՝ տեսանյութերում

 

 

 

 

 

 

 

 

Սոնա Դավթյան

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում