ԿԻՍԱԲԱՑ ԳՈՐԾՈՂ ՄԱՍՈՆՆԵՐԸ, ԱՂԱՆԴԱՎՈՐՆԵՐԸ, ԹԵ՞ PR-Ի ՀԵՐԹԱԿԱՆ ՏԱՐԲԵՐԱԿԸ

Արխիվ 12-16

ԿԻՍԱԲԱՑ ԳՈՐԾՈՂ ՄԱՍՈՆՆԵՐԸ, ԱՂԱՆԴԱՎՈՐՆԵՐԸ, ԹԵ՞ PR-Ի ՀԵՐԹԱԿԱՆ ՏԱՐԲԵՐԱԿԸ


Օրեր առաջ  Ազգային արժեքների ճակատի համակարգող Սևան Աղաջանյանը  հրապարակել էր  իր «Հայոց գերագույն օթյակ» մասոնական կազմակերպության անդամ ներկայացած Հայկ Հակոբյանի երկխոսությունը, որտեղ  վերջինս հակահայկական հայտարարություններ էր ասել, մասնավորապես. «Քայքայել Հայաստանի հիմքերը, և ձևավորել նոր իսկապես ժողովրդավար Հայաստան, որն այսօր միայն ու միայն երազանք է մեզ բոլորիս, հատկապես Ձեր երիտասարդների համար:… Ազերիները ոչ թե Հայերի թշնամիներն են, ինչպես որ ներկայացվում է այսօր, այլ մեր եղբայրներն են »:

«Իրավունքի» հետ զրույցում Սևան Աղաջանյանն ասաց, որ չգիտի՝ ինչու է այդ  անձնավորությունը հենց իրեն  նման առաջարկներով դիմել.«Մի քանի  օր առաջ ֆեյզբուքում  աղանդավորական կազմակերպությունների անդամների հետ վեճ  ծավալվեց: Ես ասացի, որ մեր զինվորները զոհվում են թշնամու գնդակից, իսկ դուք Հիսուսի գալուստից եք խոսում կամ ինչ-որ քարոզներ անում: Երևի դրանից են նեղվել ու ինչ-որ գործողություններ են անում: Չեմ պատկերացնում, որ ինչ-որ մասոնական կազմակերպության անդամ կարող էր բացահայտեր իրեն»:

«Սոցիոմետր» կենտրոնի ղեկավար, սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը,  ով նաև  Երևանի «Ռոտարի» ակումբի համահիմնադիրներից  է, իսկ ըստ մամուլում շրջանառվող լուրերի՝ այդ կազմակերպությունը մասոնական կազմակերպություն է, չնայած Ադիբեկյանը հերքում է դա, մեզ հետ զրույցում  Սևան Աղաջանյանի  ֆեյսբուքյան երկխոսության մասին ասաց, որ մասոնները Հայաստանում արդեն գաղտնի չեն գործում. «Նրանք կիսաբաց են գործում, շատ օթյակներ ունեն իրենց ֆեյսբուքյան էջերը»: Սոցիոլոգի խոսքով՝ ոչ կարելի է հերքել, ոչ հաստատել՝արդյոք Սևան Աղաջանյանին  ֆեյսբուքով նամակներ գրած անձը՝ Հայկ Հակոբյանը, մասոն է, թե ոչ:

Ինչ վերաբերում է  Հայաստանում հեղափոխություն անելուն ու մեր երկիրը քայքայելուն, Ադիբեկյանի խոսքով՝ հայ ազգը հեղափոխական չէ, բացի այդ՝ մեր երկիրն արդեն  իսկ քայքայված է:

Այն կարծիքը, թե մասոնները հակահայկական քարոզչություն են ծավալում,  Ադիբեկյանը համաձայն չէ. «Եթե մասոնները փորձեն գան իշխանության  իրենց գաղափարներով, այդ ժամանակ մեր պետությունը պետք է քայլեր ձեռնարկի, ինչպես դա ժամանակին արեց ԱՄՆ-ը»:

Ըստ Ադիբեկյանի՝ Հայաստանում գործում է երեք  մասոնական  կազմակերպություն. որոնք Հայաստանում փորձում են զարգանալ, շատերն էլ դրանցից  փորձում են օգուտներ քաղել.«Բիզնես ոլորտում մասոններն իրար աջակցում են, բայց ասել թե կդառնան պետական կառույց, դա պատրանք է»:

«Քայքայիչ պաշտամունքներից  տուժածների  վերականգնողական կենտրոն» ՀԿ-ի ղեկավար Ալեքսանդր Ամարյանն էլ  այլ կարծիքի է: Նա  կարծում է, որ Սևան Աղաջանյանին նամակներ գրած մարդը մասոն չէ, քանի որ մասոնները գաղտնի են գործում: «Դա կամ պրովոկացիա է, կամ Սևան Աղաջանյանի գլխին սարքած ինչ-որ  մի բան:  Բացի այդ՝ Սևանը քաղաքական դաշտում լուրջ դերակատարություն չունի, որ նրան  նման առաջարկներ անեին: Ես դա լուրջ չեմ ընդունում, քանի որ դա ավելի շատ PR անելու տարբերակ կարող է լինել»:

Սևան Աղաջանյանը, սակայն, հակադարձում է. «Այստեղ PR-ի հարց չկա, մենք PR անելու ձևերն էլ գիտենք»:

Սոնա Դավթյան

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում