500 ԵԶԴԻ ԿԻՆ ԱՌԵՎԱՆԳՎԵԼ ԵՎ ՏԱՐՎԵԼ Է ՀՅՈՒՐԱՆՈՑ

Արխիվ 12-16

500 ԵԶԴԻ ԿԻՆ ԱՌԵՎԱՆԳՎԵԼ ԵՎ ՏԱՐՎԵԼ Է  ՀՅՈՒՐԱՆՈՑ


Ինչպես արդեն հայտնի  է, Իրաքի Քուրդիստանում   իսլամիստների կողմից  ոչնչացվում են եզդիները: Ըստ ոչ պաշտոնական տվյալների՝եզդիները 10.000-ից ավելի զոհ են տվել, իսկ 300.000 էլ դարձել են փախստական:

«Իրավունքի» հետ զրույցում  Իրաքում բնակվող եզդի հասարակական-քաղաքական գործիչ, իրավապաշտապան Միրզա Դնային,  ով այս օրերին զբաղվում է եզդիների խնդիրներով,   հանդիպում ՄԱԿ-ի ներկայացուցիչների, ԱՄՆ-ի, Իրաքի կառավարության  անդամների հետ, ասաց, որ   իրավիճակը բավական լարված է. «Իրաքի Շանգալ մարզը լքել է եզդիների մոտ 90 տոկոսը,լեռներում անօգնական և առանց սնունդի է մնացել   մոտ 70.000 եզդի»:

Պրն Դնայու խոսքով՝  ձևավորվել է  Շանգալի եզդիների ինքնապաշտպանության ջոկատը՝ 2000 մարտիկներից կազմված: Ինքնապաշտպանական ջոկատը համագործակցում  PKK –ի և Սիրիայի քրդական կուսակցության զինյալների հետ: «Իրավիճակը  սրվեց այն ժամանակ, երբ Իրաքի քրդական զինուժը  օգոստոսի երկուսին  Շանգալի մարզից դուրս  եկավ՝ առանց զգուշացնելու  բնակչությանը: Այդ պատճառով  էլ իսլամիստներն այդքան առաջխաղացում ունեցան»,-մանրամասնեց իրավապաշտպանը՝ հավելելով, որ իսլամիստները առևանգել են 500 եզդի կանանց և տարել Մոսուլ քաղաքի հյուրանոցներից մեկը:

Ինչ վերաբերում է Իրաքի կառավարության դիրքորոշմանը,  վերջինս հիմնականում  չեզոք դիրքում է, չի մասնակցում  ռազմական գործողությունների. «Տարբեր երկրներում եզդի համայնքների բողոքներից հետո, ամենայն հավանականությամբ, Իրաքի կառավարության վրա ճնշումներ են գործադրվել, որի հետևանքով երեկվա դրությամբ Շանգալի ինքնապաշտպանական Իրաքի կառավարոււթյունը Շանգալի ինքնապաշտպանական ջոկատին  զենք  է տրամադրել»:

Հիշեցնենք, որ այսօր   եզդիները Իրաքի դեսպանատան կազմակերպում են բողոքի  ակցիա՝ ի պաշտպանություն Իրաքում եզդիների ցեղասպանության:


Սոնա Դավթյան

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում