«ԱՅՆՔԱՆ ԱՆՔԱԿՏԵԼԻ ԵՆ ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ ՈԳԻՆ ՈՒ ԱԶԳԱՅԻՆ ԵՐԳԸ…»

Արխիվ 12-16

«ԱՅՆՔԱՆ ԱՆՔԱԿՏԵԼԻ ԵՆ ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ ՈԳԻՆ ՈՒ ԱԶԳԱՅԻՆ ԵՐԳԸ…»

 

Արարատի մարզի Գոռավան գյուղում ծնված ՍԱՀԱԿ ԿՈՒՐԵԽՅԱՆՆ իր առաջին երաժշտական քայլերը սկսել է Ալիկ Սաֆարյանի ազգագրական երգի-պարի համույթում, այնուհետև ավարտելով Ջիվանու  անվան աշուղական դպրոցը՝ աշակերտել  ՀՀ վաստակավոր արտիստ Թովմաս Պողոսյանին, ապա դարձել «Հավասի» աշուղական երգի անսամբլի մեներգիչ, երգել է նաև «Նուբար» ավանդական երգի-պարի անսամբլում:

«Ազգագրական երգի ուղին չընտրել չէր կարող. մեր տանը լսել եմ բացառապես հայրենասիրական, դաշնակցական երգեր, ինչն էլ դարձավ հիմնավոր խթան իմ ուղին կերտելու հարցում: Ու նաև այնքան անքակտելի են հայրենասիրական ոգին ու ազգային երգը. ազգային երգը տվյալ ազգին բնորոշ հոգեկան ներաշխարհի, ապրումների երաժշտական արտահայտումն է, հետևաբար ազգային երգը մարդու մեջ արթնացնում է այն բոլոր ապրումները, իսկ այդ ապրումներից ամենակարևորը տան գաղափարն է, հայրենիքը»,- «ԻՐԱՎՈՒՆՔԻ» հետ զրույցում ասում է Սահակը, ում համար այս ոլորտի իրեն հասցեագրված դժվարությունների գերակա  մասն արդեն անցյալում է, և, ի շնորհիվ լավ ու մտերիմ ընկերների, հարազատների, հաղթահարված. «Կցանկանայի հատուկ նշել այդ մարդկանցից մի քանիսին` Ներսիկ և Աղասի Իսպիրյաններ, Գոհար Հովհաննիսյան, Ռուբեն Սասունցի, Լուսինե Նազարյան, Անդրանիկ սարկավագ Մանուկյան, Թովմաս Պողոսյան: Իսկ լսարանիս ընդլայնման հարցում ինձ մեծագույնս աջակցում է «Զարթոնք» համերգային ընկերությունն ու նրա տնօրեն Անդրանիկ Մանուկյանը: Առհասարակ իբրև նոր անուն առավել հեշտ ճանաչում ձեռք բերելու համար պետք է անկեղծ ներկայացնել այն, ինչ կա քո հոգում, և մարդիկ ըստ արժանվույն կգնահատեն քո արվեստը: Չեմ ուզում դիմել այն տարածված հնարքներին, որոնց օգնությամբ արագ մեծ ճանաչում ձեռք կբերեմ, ես իմ ունկնդիրն արդեն ունեմ և հուրախությամբ պիտի նշեմ, որ լսարանս ավելի ու ավելի է մեծանում»:

Իսկ ազգային երաժշտության այսօրվա պատկերի մասին խոսելիս Սահակը նկատում է. «Որքան էլ գիտակցենք մեր ակունքներին մոտ լինելու կարևորությունը, օտարամոլություն կոչվող երևույթը շատերիս հեռացնում է ազգային մոտիվներից ու կերպարից... Ցավոք, ազգային երաժշտության ունկնդիրներն ավելի քիչ են... Չնայած մեր մեջ տարածված օտարամոլության կողքին չեմ կարող չնկատել օր օրի վերելք ապրող ազգայինը: Ցանկալի կլիներ, որ հեռուստաալիքներով ազգային երաժշտությանը նվիրված հաղորդաշարերն ավելի շատ լինեին, կամ գոնե երաժշտական ընդմիջումների ժամանակ հեռուստառադիոլսարանին ազգային երգ-երաժշտություն ներկայացվեր»:

 

 

ԷԹԵՐԻ ՄԱՄՈՒԼՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում