ԳԵՐԻ ԸՆԿԱԾ ՏԱՎՈՒՇՑԻՆ ԳՆԱՑԵԼ ԷՐ ԱՆՏԱՌ` ՓԱՅՏ ՀԱՎԱՔԵԼՈՒ. ՉԻՆԱՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Արխիվ 12-16ԳԵՐԻ ԸՆԿԱԾ ՏԱՎՈՒՇՑԻՆ ԳՆԱՑԵԼ ԷՐ ԱՆՏԱՌ` ՓԱՅՏ ՀԱՎԱՔԵԼՈՒ. ՉԻՆԱՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ
ՂԵԿԱՎԱՐ
Ինչպես արդեն հայտնի է, Չինարի համայնքի բնակիչ Կարեն Արտուշի Պետրոսյանը հատել է հայ-ադրբեջանական սահմանն ու գերի ընկել: «Իրավունքի» հետ զրույցում Չինարի համայնքի ղեկավար Սամվել Սաղոյանն ասաց, որ Կարենը գնացել էր անտառ փայտ հավաքելու և հավանաբար մոլորվել է: «Մենք ինտերնետից ենք իմացել, որ մեր բնակիչը գտնվում է Ադրբեջանում, հայտնել ենք մեր զինվորականներին: Նրանք էլ ման են եկել և գտել բնակչի էշին»,- մանրամասնեց գյուղապետը:
Ինչ վերաբերում է այն տեղեկություններին, թե բնակիչը ոչ սթափ վիճակում է եղել, համայնքի ղեկավարը դժվարացավ հստակ պատասխանել. «Ես այդ փաստից տեղյակ չեմ»:
Սոնա Դավթյան

