ԱՐՏԳՈՐԾՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՐՁԱԳԱՆՔԸ՝ԷԴ.ՆԱԼԲԱՆԴՅԱՆԻ ՀՐԱԺԱՐԱԿԱՆԻ ՄԱՍԻՆ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄՆԵՐԻՆ
Արխիվ 12-16ԱՐՏԳՈՐԾՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՐՁԱԳԱՆՔԸ՝ԷԴ.ՆԱԼԲԱՆԴՅԱՆԻ ՀՐԱԺԱՐԱԿԱՆԻ ՄԱՍԻՆ
ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄՆԵՐԻՆ
Ինչպես արդեն հայտնի է, ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Մեծ Բրիտանիայի դեսպաններ Ջոն Հեֆերնը, Իվան Վոլինկինն ու Քեթրին Լիչը հանդիպել են Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին և նրա հետ քննարկել անվտանգության խնդիրները:Այս փաստը հարուցել է լրատվամիջոցների զարմանքը այն առումով, որ արտասահմանյան պետությունների ներկայացուցիչները նվտանգության խնդիրներին առնչվող նորություններն առաջին հերթին պետք է իմանան ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանից: Հիմք ընդունելով այս հանգամանքը՝ մամուլի որոշ հրապարակումներում բարձրացվում է Էդվարդ Նալբանդյանի հրաժարականի հարցը:
Հետաքրքրիր է՝ինչպե՞ս է արձագանքում այս հրապարակումներին ԱԳ նախարարությունը: Նախարարության մամլո խոսնակ Տիգրան Բալայանն «Իրավունքի» հետ զրույցում կարճ ու կտրուկ պատասխան տվեց. «Մենք շարունակում ենք մեր աշխատանքը»:
Հ.Գ. Հուսանք հետագայում արտգործնախարարությունը պարզաբանում կներկայացնի այս հրապարակումների վերաբերյալ և կտա իր գործառույթներին առնչվող և հանրությանը հուզող հարցերի պատասխանները:
Սոնա Դավթյան

