ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐ ԿԼԻՆԵՆ, ԿՏԵՂԵԿԱՑՆԵՆՔ. ԱԳՆ ՄԱՄԼՈ ԽՈՍՆԱԿԸ՝ ԵԶԴԻՆԵՐԻ ԲՈՂՈՔԻ ՄԱՍԻՆ
Արխիվ 12-16ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐ ԿԼԻՆԵՆ, ԿՏԵՂԵԿԱՑՆԵՆՔ. ԱԳՆ ՄԱՄԼՈ ԽՈՍՆԱԿԸ՝ ԵԶԴԻՆԵՐԻ ԲՈՂՈՔԻ
ՄԱՍԻՆ
Մի քանի տասնյակ եզդիներ այսօր «Դադարեցրեք եզդիների ցեղասպանությունը» գրությամբ պաստառներով հավաքվել էին կառավարության շենքի դիմաց եւ ցանկանում էին հանդիպել վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ: Նրանք կառավարությունից հումանիտար օգնություն են խնդրում և պահանջում միջազգային ատյաններում բարձրացնել այդ Իրաքի եզդիների հարցը: Իսկ միջազգային ատյաններում հարցը կարող է բարձրացնել ՀՀ-ի ԱԳՆ-ը:
Հիշեցնենք, որ Իրաքյան Քուրդիստանում փախստական են դարձել մոտ 300.000 եզդի: Ըստ ոչ պաշտոնական տվյալների եզդիները 10.000-ից ավելի զոհ են տվել:
«Իրավունքի» հետ զրույցում ԱԳՆ մամլո խոսնակ Տիգրան Բալայանն ասաց, որ բարձրացված խնդրի առնչությամբ կլինեն քննարկումներ, որոնց մասին կտեղեկացնեն:
Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ Թևան Պողոսյանն էլ մեզ հետ զրույցում ասաց, որ Հայաստանում բնակվող եզդիները մեր քաղաքացիներն են, հետևաբար կառավարությունը պետք է այդ պահանջներին ընդառաջ գնա. «Կառավարությունը պետք է աչալուրջ լինի իր քաղաքացիների խնդիրների հանդեպ: Եզդիների բարձրացրած խնդիրը ՄԱԿ-ում պետք է հնչեցվի»:
Սոնա Դավթյան

