ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՄԱՅԴԱՆ ՉԻ ԼԻՆԻ. ՈՒԿՐԱԻՆԱՅԻ ՔԱՂԱՔԱԳԵՏ
Արխիվ 12-16ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՄԱՅԴԱՆ ՉԻ ԼԻՆԻ. ՈՒԿՐԱԻՆԱՅԻ ՔԱՂԱՔԱԳԵՏ
Ուկրաինայի քաղաքագետ Արմեն Մարտիրոսյանից այսօր «Իրավունքը» պարզեց՝ հնարավոր է Հայաստանում մայդան լինի, եթե հաշվի առնենք, որ երկրում կան սոցիալ- տնտեսական խնդիրներ և ժողովրդի դժգոհություն: «Կարծում եմ՝մայդան չի լինի, քանի որ ամերիկացները, եթե ինչ-որ բան որոշած լինեին, նրանք դա կյանքի կկոչեին: Բայց նրանք պատրաստվում են մայդան կազմակերպել»,- պատասխանեց Արմեն Մարտիրոսյանը՝հավելելով, որ այս հարցում ԱՄՆ-ին օգնում են հայ հասարակական այն կազմակերպությունները, որոնք սնվում են դրսից:
Մայդանից խուսափելու համար, ըստ մեր զրուցակցի,անհրաժեշտ է հասարակությանը տեղեկացնել մայդանի հետևանքների մասին: «Իշխանություններին փոխելով՝ ոչնչի չեք հասնի: Ով էլ որ գա, նա ինքնուրույն չի կարողանալու երկիրը կառավարել, լինելու է ԱՄՆ-ի ենթակայության տակ»,- եզրափակեց Արմեն Մարտիրոսյանը:
Սոնա Դավթյան

