«ԱՄԲՈՂՋ ԱՇԽԱՐՀՈՒՄ ԱՐՏԱԳԱՂԹԸ ՈՒՆԻ ԱՃԻ ՄԻՏՈՒՄՆԵՐ»
Արխիվ 12-16«ԱՄԲՈՂՋ ԱՇԽԱՐՀՈՒՄ ԱՐՏԱԳԱՂԹԸ ՈՒՆԻ ԱՃԻ ՄԻՏՈՒՄՆԵՐ»
Ըստ տնտեսագետ Վիլեն Խաչատրյանի արտագաղթը ոչ միայն Հայաստանի համար է մեծ խնդիր, այլեւ` ամբողջ աշխարհի: Տնտեսագետի տվյալներով 2013 թվականին ամբողջ աշխարհում եղել են 231 մլն արտագաղթող, այդ հոսքի մեջ մտնում է նաեւ Հայաստանը: «Ամբողջ աշխարհում արտագաղթը ունի աճի միտումներ, եթե 2000-2010 թվականներին արտագաղթողների թիվը եղել է 4,6 տոկոս, այժմ այն կազմում է մոտավորապես 3, 6 տոկոս, այսինքն`համաշխարհային արտագաղթի միտումները չեն կարող չառնչվել Հայաստանի հետ: Այդ ամենը պետք է պատկերացնել զարգացած եւ զագացող երկրների պարագայում, մենք դասվում ենք զարգացած երկրների շարքում եւ բնականաբար ցանկացած զարգացած երկիր Հայաստանի համար այդ տեսանկյունից նպաստում է արտագաղթին»,-նշեց ՎԻԼԵՆ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ: Տնտեսագետի խոսքով`խնդիրն այն է, որ հայերը զարգացած երկրից արտագաղթում են զարգացող երկիր: Եթե հնարվոր չէ լուծել այդ խնդիրը, ապա անհրաժշտ է գոնե արտագաղթողների ներուժն օգտագործել Հայաստանի համար: «Երբ Հայաստանից մենում են այլ երկիր, բարենպաստ պայմանների դեպքում մեկնողները եւս նպաստում են, որպեսզի իրենց ծանոթները եւ բարեկամները եւս արտագաղթեն`ազատելով նրանց այստեղ գումար ուղարկելու հնարավորությունից»,-շեշտեց Վ.Խաչատրյանը:
Արտագաղթը դիտարկելով մարզերի զարգացվածության աստիճանով` նա ընդգծեց, որ պետք է փոխվի հետեւյալ պատկերը`ըստ առաջնայնության կոնկրետ մարզի վերաբերյալ պետք է մշակվի քաղաքականություն, այսինքն` պետության ուշադրության կենտրոնում պետք է լինի այն մարզը, որտեղից արտագաղթի հոսքը ավելի մեծ է: Տնտեսագետը նկատեց,որ խնդիր է նաեւ այն, որ մարդկանց մոտ նվազել է պայքարելու ձգտումը`նրանք հրաժարվում են խնդիրը տեղում լուծել եւ միգրանտ դառնալով փորձում են լուծել այդ խնդիրը: Ցավոք օտար երկրում նրանք կրկին բախվում են նույն խնդրին. «Ցանկացած արտագաղթող պետք է գիտակցի, որ մեկնելով երկրից նա իր սեփական երկրում կորցնում է իր դիրքը»,-եզրափակեց Վիլեն Խաչատրյանը:
ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

