ԴՈՆԵՑԿԻ ԵՎ ԼՈՒԳԱՆՍԿԻ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԲԱՆԱԿՑԱՅԻՆ ՍԵՂԱՆԻ ՇՈՒՐՋ ՉԵՆ ՀՐԱՎԻՐՈՒՄ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Արխիվ 12-16ԴՈՆԵՑԿԻ ԵՎ ԼՈՒԳԱՆՍԿԻ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԲԱՆԱԿՑԱՅԻՆ ՍԵՂԱՆԻ ՇՈՒՐՋ ՉԵՆ
ՀՐԱՎԻՐՈՒՄ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Ուկրաինայի քաղաքագետ Արմեն Մարտիրոսյանից այսօր «Իրավունքը» հետաքրքրվեց՝ ինչպես կարելի է կանխել Ուկրաինայում քաղաքացիական պատերազմը, եթե ՀՀ-ում Ուկրանիայի դեսպան Իվան Կուխտան հայտարարել էր, որ իշխանությունը չի պատրաստվում բանակցել Դոնեցկի և Լուգանսկի հետ: «Մի քանի անգամ փորձ արվել է բանակցությունների սեղանի շուրջ նստելու, բայց արդյունք չի եղել, քանի որ ինքնահռչակ հանրապետությունների ներկայացուցիչներին չեն հրավիրել բանակցային սեղանի շուրջ»,-պատասխանեց բանախոսը:
Ըստ քաղաքագետի՝ խաղաղություն ցանկանում են բոլորը, բայց դրա համար անհրաժեշտ է, որ Ուկրաինայի իշխանությունները բանակցությունների հրավիրեն գոնե այն մարդկանց, որոնք Դոնեցկում և Լուգանսկում ոչ թե տարածքը, այլ իրենց տունն ու ընտանիքն են պաշտպանում:
Մանրամասները՝տեսանյութում
Սոնա Դավթյան

