ՏԵԽԶՆՆՄԱՆ ՀԱՄԱՐ ՎՃԱՐՈՒՄ ԵՄ, ԲԱՅՑ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ ՉԵՄ ՍՏԱՆՈՒՄ. ՀԱՇՄԱՆԴԱՄ ԹՈՇԱԿԱՌՈՒՆ ԴԺԳՈՀՈՒՄ Է

Արխիվ 12-16

ՏԵԽԶՆՆՄԱՆ ՀԱՄԱՐ ՎՃԱՐՈՒՄ ԵՄ, ԲԱՅՑ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ ՉԵՄ ՍՏԱՆՈՒՄ. ՀԱՇՄԱՆԴԱՄ

ԹՈՇԱԿԱՌՈՒՆ ԴԺԳՈՀՈՒՄ Է

Այսօր  «Իրավունքի» խմբագրություն է զանգահարել 78-ամյա   թոշակառու,հաշմանդամ, Կենտրոն համայնքի բնակիչ Կոստանդին Խաչատրյանը: Տարեց թոշակառուն դժգոհում էր  իր մեքենայի համար վճարվելիք պետական տուրքերի չափից. « 6400  դրամ վճարում եմ մեքենայի հարկ, 12.000՝ տեխզննման կտրոնի,  25.000 էլ ապահովագրության համար: Ընդ որում՝ տեխզննման գումարը վերցնում, բայց տեխզննում անգամ չեն էլ անում: Ես այդ գումարով կարող եմ ինձ համար դեղորայք գնել»:

Թոշակառուի խնդրանքը մեկն է՝ արդյոք հնարավոր համապատասխան պատկան մարմինները, իրեն որպես հաշմանդամի և թոշակառուի, ազատեն իրեն այդ գումարները վճարելուց: «Կարծում եմ՝ 70 տարեկանից  բարձր վարորդների համար այս վճարումները չպետք է լինեն: Չէ՞ որ ռուսական ասացվածքն ասում է՝ հարկեր պետք է գանձել հարուստներից, ոչ թե աղքատներից»,- վրդոված ասաց քաղաքացին:

Ավտովարորդների միության նախագահ Տիգրան Հովհաննիսյանն էլ  «Իրավունքի» հետ զրույցում ասաց, որ ՀՀ օրենսդրության համաձայն՝  հաշմանդամության կարգ ունեցող վարորդները որևէ արտոնություն չունեն: «Բայց ճիշտ կլիներ, որ տեխզննման   գումարը հանվեր, քանի որ այդ 12.000 դրամի  դիմաց տեխզննման որևէ ծառայություն չի մատուցվում»,-ասաց  միության նախագահը:

Կենտրոն վարչական շրջանի թաղապետարանի եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնից էլ մեզ հայտնեցին, որ   ֆիզիկական անձանց (օրինակ ակադեմիական կրթություն ունեցող, ժամկետային ու պայմանագրային զինծառայողները),  համար որոշակի արտոնություններ նախատեսված են. «Ձեզ դիմած քաղաքացին այս խմբի չի մտնում, բայց բնակարանի մասով (փոխադրամիջոցին դա չի վերաբերում) վարչական շրջանն արտոնություններ տրամադրելու իրավասություն չունի, դա անում է ավագանին, Օրենքով քաղաքացուն օգնել չենք կարող, բայց թող դիմում գրի թաղապետարան: Եթե հնարավորություն լինի, անպայման  կօգնեն»:

Նշենք, որ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հայկ Բաբուխանյանը ՕԵԿ-ի հետ համատեղ  ԱԺ է ներկայացրել օրենսդրական մի նախագիծ, ըստ որի՝  անհատական օգտագործման մեքենաները պետք է ազատվեն տեխզննումից: Հուսանք, որ այս օրինագծի ընդունումը ինչ-որ չափով կթեթևացնի մեր տարեց  այն վարորդների  ֆինանսական բեռը, որոնք  վճարունակ չեն  և հաշմանդամության կարգ ունեն:

Սոնա Դավթյան

 

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում