ԱՅՆ, ԻՆՉ ԱՐԵՑ ԱՄՆ-Ն ՈՒԿՐԱԻՆԱՅՈՒՄ, ՓՈՐՁՈՒՄ Է ԱՆԵԼ ՄԵՐ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆՈՒՄ. ՈՒԿՐԱՆԻԱՅԻ ՔԱՂԱՔԱԳԵՏ
Արխիվ 12-16ԱՅՆ, ԻՆՉ ԱՐԵՑ ԱՄՆ-Ն ՈՒԿՐԱԻՆԱՅՈՒՄ, ՓՈՐՁՈՒՄ Է ԱՆԵԼ ՄԵՐ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆՈՒՄ.
ՈՒԿՐԱՆԻԱՅԻ ՔԱՂԱՔԱԳԵՏ

Դոնեցկի և Լուգանսի ներկայացուցիչները ցանկանում են ինքնորոշվել և անկախանալ, իսկ Ուկրաինայի իշխանությունները՝ խունտան, դրան խոչընդոտում է՝այսօր «Ազդակ» լրագրողական ակումբում հայտարարեց Ուկրաինայի հասարակական-քաղաքական գործիչ, «քաղաքացիական միություն միջազգային» հասարակական կազմակերպության նախագահ Արմեն Մարտիրոսյանը:
Այն, ինչ արեց ԱՄՆ-ն Ուկրաինայում, փորձում է անել կովկասյան երկրներում. «Միացյալ Նահանգները ցանկանում են կովկասյան երկրներում տիրող իշխանություններին փոխարինել իրենց մարդկանցով»:
Մարտիրոսյանի խոսքով եթե Ադրբեջանում մայդան արվի դեմոկրատական փոփոխությունների անվան տակ, ապա կկարողանան Բաքվում իրենց մարդկանց բերել իշխանության գլուխ՝Հայաստանի հետ պատերազմելու համար այն դեպքում, երբ Ալիևին հիմա պատերազմ պետք չէ:
Անդրադառնալով Դոնցեկում և Լուգանսկում տիրող իրավիճակին՝ Ուկրաինայի հասարակական-քաղաքական գործչի խոսքով՝ այդ երկու շրջանները գտնվում են այն վիճակում, որում գտնվում էր Արցախը 1988-ից հետո, երբ պայքարում էր իր անկախության համար
Նրա խոսքով՝ Ուկրաինայի ժողովուրդը պայքարում էր օլիգարխիկ իշխանության դեմ, բայց նոր իշխանությունները ևս օլիգարխիկ բնույթ ունեն:
Տեղի իշխանությունները կոշտ վերաբերմունք ունեն այն լրագրողների և լրատվամիջոցների նկատմամբ, որոնք չեն ընդունում իշխող ռեժիմը:
Ինչպիսի վերաբերմունք ունի Ուկրաինայի հայկական համայնքը այնտեղ ընթացող քաղաքական գործընթացների նկատմամբ: «Հայկական համայնքը չեզոք, ապաքաղաքական վիճակում է, բայց, ցավոք, մայդանում զոհերի թվում եղել են նաև հայեր»:
Սոնա Դավթյան

