Ցավում եմ, որ Ադրբեջանի ղեկավարությունը չի գնահատում զինվորի արժեքը

Արխիվ 12-16

Ցավում եմ, որ Ադրբեջանի ղեկավարությունը չի գնահատում զինվորի արժեքը



Ադրբեջանական կողմը շարունակում է հայկական դիրքեր ներթափանցելու և դիվերսիոն գործողությունների իրականացման փորձերը, հայկական խաղաղ բնակավայրերի գնդակոծությունը: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:

Նա նշեց, որ հակառակորդը, գերագնահատելով իր ուժերը, վերջին մի քանի օրերին պարբերաբար դիվերսիոն հարձակման փորձեր է արել: Մեր զինված ստորաբաժանումները վերջին օրերին կանխել են հակառակորդի քսանից ավելի դիվերսիաներ: Ըստ նախարարի՝ դրանք հակառակորդի հատուկ պատրաստություն անցած ստորաբաժանումների ձեռքի գործն են:

Սեյրան Օհանյանը նշեց, որ հակառակորդի ռազմաքաղաքական ղեկավարությունը փորձ արեց ստուգելու հայի ոգու ամրությունը, բայց նրանք չեն գիտակցում, որ հայկական բանակը համալրված է հաղթանակած բանակի սպաներով:

«Մենք չենք կարող հասարակական կարծիքի ճնշման տակ բացահայտել բոլոր կանխարգելման աշխատանքները: Շատ փաստեր էլ կան, որ ամբողջովին պարզ չեն, բայց կարճ ժամանակ անց կպարզվեն, և մենք դրանք կներկայացնենք հանրությանը: Հավատացեք, որ այս պահին էլ առաջնագծում կանգնած են մեր սպաները, որոնք քաջաբար մարտնչում են մեր հայրենիքի համար: Իսկ այն զինվորները, որոնք զոհվեցին, մենք նրանց չենք կորցրել, մենք նրանց գտել ենք: Գտել ենք, այն հերոսներին, որոնց գործողությունների շնորհիվ կարողացանք ապհպանել հայի արժանիքները, նրանց ծառայութան շնորհիվ է, որ ոչ մի քայլ նահանջ չունեցանք մեր մարտական դիրքերից»,- ասաց պաշտպանության նախարաը՝  հնչեցնելով վերջին օրերին զոհված զինծառայողների անունները:

Սեյրան Օհանյանը նշեց, որ վերջին օրերին Հայասստանում միջազգային կառույցների ներկայացուցիչների և տարբեր երկրների դեսպանների հետ հանդիպման ժամանակ ներկայացրել է հայկական կողմի դիրքորոշումը՝ հայկական զինված ուժերը պաշտպանում են իրենց երկիրը: Նրա խոսքով՝ հակառակորդը, խախտելով միջազգային պարտավորությունները, փորձում է ապակողմնորոշել միջազգային հանրությանը:

«Ցավում եմ, որ Ադրբեջանի ղեկավարությունը չի գնահատում զինվորի արժեքը: Վերջին օրերին թափված արյան համար ամբողջ պատասխանատվությունն ընկած է Ադրբեջանի ռազմաքաղաքական և ռազմական ղեկավարության խղճի վրա: Ադրբեջանի ղեկավարությունը դարձավ իր ստի զոհը: Նրանք մշտապես ներկայացնում էին, որ իբր իրենց բանակն ամենաուժեղն է, բայց սեփական ժողովրդի մոտ հայտնվեցին փակուղային վիճակում: Այսօր ես հպարտ եմ ՀՀ զինված ուժերով, հպարտ եմ, որ այդ պատասխանատվությունն իմ վրա է դրված»,- ասաց Սեյրան Օհանյանը:


Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում