ԲԱՑԻ ՋԵՐՄՈՒԿԻՑ ՈՒ ԾԻՐԱՆԻՑ՝ ՆԱԵՎ ԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆ Է ՊԵՏՔ. ՆԱԻՐԻՏՑԻՆԵՐԸ ԿՀԱՆԴԻՊԵՆ ՎԱՐՉԱՊԵՏԻՆ
Արխիվ 12-16ԲԱՑԻ ՋԵՐՄՈՒԿԻՑ ՈՒ ԾԻՐԱՆԻՑ՝ ՆԱԵՎ ԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆ Է ՊԵՏՔ. ՆԱԻՐԻՏՑԻՆԵՐԸ
ԿՀԱՆԴԻՊԵՆ ՎԱՐՉԱՊԵՏԻՆ
«Նաիրիտ» գործարանի արհմիության ղեկավար Հրաչ Թադևոսյանը «Իրավունքի» հետ զրույցում ասաց, որ օգոստոսի վերջին նախատեսվում է հանդիպում ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ՝քննարկելու գործարանի հետագա ճակատագիրը, ինչպես նաև աշխատակիցների աշխատավարձերի հարցը:
Հրաչ Թադևոսյանի խոսքով՝ իրենք մոտ 15-16 ամսվա աշխատավարձ ունեն ստանալու. «40-50 օրը մեկ մի ամսվա աշխատավարձը տալիս են»:
Նաիրիտցիները նոր կառավարության ու վարչապետի հետ հույս են կապում. «Մեր նպատակը մեկն է, որ գործարանն աշխատի: Ի վերջո, մեր երկրին, բացի ջերմուկից ու ծիրանից, արտադրություն է պետք, որ զարգանա տնտեսությունը, երկիրն էլ առաջ գնա»:
Սոնա Դավթյան

