ՈՒԿՐԱԻՆԱՆ ԵՎ ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ՊԵՏՔ Է ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԵՆ ԳԱԶԻ ԳՆԻ ՇՈՒՐՋ
Արխիվ 12-16ՈՒԿՐԱԻՆԱՆ ԵՎ ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ՊԵՏՔ Է ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԵՆ ԳԱԶԻ ԳՆԻ ՇՈՒՐՋ
Deutsche Welle-ի փոխանցմամբ՝ էներգետիկ հարցերով եվրահանձնակատար Գյունթեր Օթթինգերը մտադիր է օգոստոսի 29-ին նոր փորձ ձեռնարկել Մոսկվայի ու Կիևի միջև գազային վեճի կարգավորման ուղղությամբ: Օթթինգերն ընդգծել է, որ Ռուսաստանի մայրաքաղաք կատարելիք այցի ժամանակ մտադիր է Ուկրաինայի հարցը քննարկել Ռուսաստանի էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակի և «Գազպրոմի» ղեկավար Ալեքսեյ Միլերի հետ: Օթթինգերը կարծում է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան պետք է պայմանավորվեն գազի առնվազն ժամանակավոր գնի շուրջ, քանի դեռ չեն կարգավորվել կողմերի դատական հավակնությունները: Դրա հետ մեկտեղ նա հայտարարել է, որ ԵՄ-ը չի հանդուրժի Ռուսաստանի փորձերը՝ ուղղված ԵՄ-ի երկրներից Ուկրաինա գազի ռևերսային մատակարարումները խոչընդոտելուն: Օթթինգերի խոսքերով՝ ԵՄ-ում հաստատված շուկայական կանոններն Ուկրաինային հնարավորություն են տալիս գազ գնել ԵՄ-ի երկրներից ու եվրոպական էներգոկոնցեռներից:

