ՆԱՏՕ-ն եվ ՄԱԿ-ը մտավախություն են հայտնել ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ
Արխիվ 12-16ՆԱՏՕ-ն եվ ՄԱԿ-ը մտավախություն են հայտնել ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ
ՆԱՏՕ-ն մտահոգված է Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ ղարաբաղյան հակամարտության լարվածության սաստկացման համար: «Լարվածության սրացումը սպառնալիք է ոչ միայն Հայաստանի եւ Ադրբեջանի, այլ նաեւ ամբողջ տարածաշրջանի անվտանգության համար : Կողմերը պետք է քայլեր ձեռնարկեն` վերացնելու ստեղծված լարվածությունը», – այսօր հայտարարել է Հարավային Կովկասում ՆԱՏՕ- ի ներկայացուցիչ Վիլյամ Լահուն: Նա ընդգծել է, որ ՆԱՏՕ – ի դիրքորոշումը Ադրբեջանի տարածքային ամբողջականության վերաբերյալ անփոփոխ է մնում, հայտնել է Ինտերֆաքսը: Մտահոգություն է հայտնել ղարաբաղյան հակամարտության գոտում ռազմական գործողությունների վերսկսման վերաբերյալ նաև ՄԱԿ – ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունը: Նա կոչ է արել Հայաստանին եւ Ադրբեջանին հարգել զինադադարի համաձայնագիրը, ինչպես նաեւ ձեռնպահ մնալ հետագա բռնություններից եւ պարտավորվել արագ եւ խաղաղ քաղաքական լուծում տալ հակամարտությանը: Լեռնային Ղարաբաղի վիճելի կարգավիճակը` Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հակամարտության արդյունքն է , որը սկսվել է 80-ականների վերջին եւ տեւել մինչեւ 1994 թ. :Երկու երկրներն էլ մի քանի տասնամյակ փորձում են լուծել հակամարտությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի Եռյակի միջոցով ` Ռուսաստան, Ֆրանսիա եւ ԱՄՆ: Ընդ որում, վերջին մի քանի օրվա ընթացքում, իրավիճակը հակամարտության գոտում կտրուկ սրացել է:Բազմիցս խախտել են հրադադարի ռեժիմը, ինչը հանգեցրել է մարդկային զոհերի: Միայն վերջին օրը Ադրբեջանի զինված ուժերը մոտ 400 անգամ խախտել են հրադադարի ռեժիմը ղարաբաղա-ադրբեջանական սահմանի զորքերի շփման գծում : Հայկական դիրքերի ուղղությամբ տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից ավելի քան 6500 կրակոց արձակվել, հաղորդում է չճանաչված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Պաշտպանության նախարարության մամլո ծառայությունը: Հայաստանի եւ Ադրբեջանի բանակցությունները Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ կսկսվի օգոստոսի 8 եւ 9: Հանդիպումը տեղի կունենա ռուսական կողմի միջնորդությամբ Սոչիում: Պետությունների ղեկավարները կարծում են, որ նրանք կկարողանան գտնել «խնդրի խաղաղ կարգավորման բանալին»:

