ՀՀ-Ի` ԵՏՄ-ԻՆ ԱՆԴԱՄԱԳՐՎԵԼՈՒՑ ՀԵՏՈ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՍԱՆՁԱԶԵՐԾԱԾ ՊԱՏԵՐԱԶՄԸ ԿԼԻՆԻ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԵՄ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Արխիվ 12-16ՀՀ-Ի՝ ԵՏՄ-ԻՆ ԱՆԴԱՄԱԳՐՎԵԼՈՒՑ ՀԵՏՈ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՍԱՆՁԱԶԵՐԾԱԾ
ՊԱՏԵՐԱԶՄԸ ԿԼԻՆԻ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԵՄ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Ադրբեջանահայերի ասամբելայի նախագահ Գրիգորի Այվազյանն այսօր հայտարարել է. «Եթե պատերազմ, ապա այսօր քանի որ Հայաստանը հիմա ռազմական առումով լավ վիճակում է: Մենք պետք է ռազմական դրություն մտցնենք և զինակոչ հայտարարենք»:
«Իրավունքի» այն դիտարկմանը, որ պատերազմ ցանկանում է միայն Ադրբեջանը, իսկ ԵԱՀԿ ՄԽ-ը հարցի միայն խաղաղ լուծման տարբերակ է առաջ քաշում, բացի այդ՝ խոշոր խաղացողներին՝ Ռուսաստանին, ԱՄՆ-ին, Ֆրանսիային ևս ձեռնտու չէ պատերազմը, Այվազյանն այսպես պատասխանեց. «Կարիք չկա պատերազմ հայտարարել: Ադրբեջանն իր գործողություններով արդեն պատերազմ սկսեց: Հայաստանը ակտիվ ինքնապաշտպանություն պետք է սկսի»:
Ադրբեջանահայերի ասամբելայի նախագահի խոսքով՝ որոշ գերտերություններ կանգնած են Ադրբեջանի թիկունքին, նրանք են հրահրել Բաքվին, Ուկրաինայում ստեղծել քաոսային իրավիճակը: «Հայաստանը, եթե վերջնական ինտեգրվի ԵՏՄ-ին, և Ադրբեջանը հարձակվի Հայաստանի վրա, ապա պատերազմը կլինի Ռուսաստանի դեմ»,- մանրամասնեց Այվազյանը՝հավելելով, որ Ադրբեջանը փորձում է դանդաղեցնել Հայաստանի՝ԵՏՄ-ին անդամակցության գործընթացը:
Սակայն ԵՏՄ-ին անդամակցելը չի նշանակում, որ «Մենք մեր տանը նստած, պաշտոններ զբաղեցնելով, ջիպերի մեջ ֆռֆռալով, պիտի հույսներս դնենք ռուսների վրա և մտածենք՝նրանք են պաշտպանելու մեր հողը: Մենք մեր հույսը մեզ վրա պետք է դնենք»-եզրափակեց Գրիգորի Այվազյանը:
Մանրամասները՝տեսանյութում
Սոնա Դավթյան

