ԵԹԵ ՊԱՏԵՐԱԶՄ, ԱՊԱ ԱՅՍՕՐ, ՔԱՆԻ ՈՐ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌԱԶՄԱԿԱՆ ԱՌՈՒՄՈՎ ԼԱՎ ՎԻՃԱԿՈՒՄ Է

Արխիվ 12-16

ԵԹԵ ՊԱՏԵՐԱԶՄ, ԱՊԱ ԱՅՍՕՐ, ՔԱՆԻ ՈՐ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌԱԶՄԱԿԱՆ ԱՌՈՒՄՈՎ

ԼԱՎ ՎԻՃԱԿՈՒՄ Է


Ադրբեջանահայերի ասամբլեայի  միության նախագահ Գրիգորի Այվազյանն այսօրվա մամլո ասուլիսում ցավակցեց հուլիսի 31-ի դիվերսիայի հետևանքով զոհված զինվորների հարազատներին:  «Զոհված զինվորները   ոչ վերջին, ոչ առաջին զոհերն են, քանի որ Ադրբեջանը չի ցանկանում  խաղաղ ձևով լուծել  արցախյան հակամարտությունը»,- ասաց Գ. Այվազյանը:

Ադրբեջանահայերի ասամբլեայի  միության նախագահը, սերտ կապեր ունենալով ադրբեջանական ազգային փոքրամասնությունների հետ, ասաց, որ նրանք համամիտ չեն Ադրբեջանի այս  դիրքորոշման հետ:

Գրիգորի Այվազյանի խոսքով՝հայ-ադրբեջանական ճակատի վերջին իրադարձությունները ցույց տվեցին, որ  խաղաղ ճանապահով  արցախյան հակամարտությունըչի կարող լուծվել, քանի որ Ադրբեջանը դրան դեմ է: «Ֆաշիստական Ադրբեջանի ղեկավարությունը համարում է, որ պատրաստ է  պատերազմին, փորձում է խոչընդոտել Հայաստանի՝Եվրասիական տնտեսական միության անդամակցությանը: Այս ամենը հաշվի առնելով՝ պետք  է թշնամուն հաշտություն  պարտադրել ուժի միջոցով: Ադրբեջանին կսթափեցնի միայն կանխարգելիչ նախահարձակ հարվածը»,- ասաց բանախոսը՝ հավելելով, որ Հայաստանը պատրաստ է  այսօր պատերազմի. «Պետք է մտցնել ռազմական դրություն և հայտարարել զինակոչ»:

Բանախոսը վստահ է՝ պատերազմ լինելու է, քանի որ Ադրբեջանն  այդպես է ցանկանում, հետևաբար լավ կլինի, եթե պատերազմը հիմա  սկսվի, քանի որ մենք ռազմական լավ վիճակում ենք:

Ինչ վերաբերում է փախստականների խնդրին, որի մասին վերջերս բարձրաձայնել էր ԵԱՀԿ-ի համանախագահ Ջ. Ուորլիքը,  Գրիգորի Այվազյանը հակադարձում է՝ Ադրբեջանը փախստականներ չունի, քանի որ բոլորը ստացել են Ադրբեջանի քաղաքացիություն:  «Ադրբեջանը   ազատագրված տարածքներ կվերադառնա միայն իմ դիակի վրայով»,-եզրափակեց Գրիգորի Այվազյանը:

Սոնա Դավթյան

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում