ԲԱՐԻ ՍԱՌՆԱՐԱՆ

Արխիվ 12-16

ԲԱՐԻ ՍԱՌՆԱՐԱՆ


Երեկ մեկնարկեց «ԲԱՐԻ ՍԱՌՆԱՐԱՆ» բարեգործական նախագիծը, որն իրականցվում է Awesome Foundation հիմնադրամի ֆինանսավորմամբ և Մարինե Պետրոսյանի, Լիլիթ Մելքոնյանի գաղափարի համադրությամբ: Ծրագրի շրջանակներում Երևանում գործող ռեստորանների, սրճարանների, արագ սննդի սպասարման կենտրոնների և ուղղակի անհատ մարդկանց կողմից տրամադրվող սննդի պաշարները կհասցվեն անապահով ընտանիքներին, որոնք, ինչպես կազմակերպիչները նշեցին, ցավոք, այնքա՜ն շատ են:

«Նախագիծն իրականացվում է Երևանում և Գյումրիում: Գյումրիից շաբաթը 1 անգամ մեքենա է գալու և հավաքված ուտելիքի պաշարը փոխանցելու այնտեղ ապրող կարիքավոր ընտանիքներին: Հուսով ենք կարճ ժամանակահատվածում կկարողանանք մեծ արդյունքների հասնել»,- ասում է ՄԱՐԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆԸ:

Ի դեպ,  ծրագրի գաղափարը աղջիկների մոտ հղացել է, երբ եվրոպական երկներից մեկի խանութի մոտ հանդիպել են ուտելիքներով լի սառնարանի, որը ազատ հյուրասիրությամբ նախատեսված է եղել կարիքավորների համար:

«Որոշեցինք տեղայնացնել այս գաղափարը և ի նպաստ հայ ազգի կարիքավորների ծառայեցնել: Ճիշտն ասած, սկզբից մտածում էինք՝ սառնարանը դրված լինի դրսում և ծառայի յուրաքանչյուր ցանկացողի, բայց երկար քննարկումներից հետո հասկացանք, որ մեզ մոտ դա «վտանգավոր» կլինի և իբրև բարեգործություն  արդյունավետ տարբերակ չի ծառայի. մեր հասարակությունը դեռևս պատարաստ չէ նման մոտեցման»,- կարծում է Մարինեն:

«Awesome Foundation -ը մեծ կազմակերպություն չէ, մենք ընդամենը մի քանի ընկերներ ենք, որ ամեն ամիս ընտրում ենք որևէ հետաքրքիր նախաձեռնություն և մեր անձնական միջոցներով հավաքված 1000 դոլարին համարժեք դրամ ը փոխանցում՝ գաղափարի իրագործմանն ի նպաստ: Եվ կարծում ենք, որ փոքր գումարով կարելի է մեծ ու բարի գործեր անել: Այս ամսվա մեր միջոցներն ուղղորդվեցին  դեպի «Բարի սառնարան»: Անչափ ուրախ կլինենք օգնություն ստացած ընտանիքների ուրախությամբ»,- ասում է հիմնադրամի անդամներից ՆԱԶԱՐԵԹ ՍԵՖԻՐՅԱՆԸ:

Ի դեպ, Awesome Foundation-ի գործունեությունը բավականին ճկուն է. աջակցություն ցուցաբերվում է թե մշակութային, թե փոքր բիզնեսի ծրագրերի իրագործման համար՝ սահմանափակումներ չկան, թիմի միակ պահանջը հետաքրքիր գաղափարն է :

 

 

 

ԷԹԵՐԻ ՄԱՄՈՒԼՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում