«ՀՈՎԻԿ ՍՏՈՒԴԻՈՅԻ» «ՊՐՈԳՐԵՍՆ» ԻՍԿԱԿԱՆ ԿԱՏԱՂԻ ՊԱՅՔԱՐ

Արխիվ 12-16

«ՀՈՎԻԿ ՍՏՈՒԴԻՈՅԻ» «ՊՐՈԳՐԵՍՆ» ԻՍԿԱԿԱՆ ԿԱՏԱՂԻ ՊԱՅՔԱՐ


Օրերս Ռուսաստանի եւ Եվրոպայի ամենամեծ հայկական ազգային պարի ակադեմիա «Հովիկ ստուդիոն» երեւանյան այցի շրջանակներում հանդես եկավ մեծ համերգային ծրագրով: Ալ. Սպենդիարյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի բեմում «Պրոգրես» խորագրով համերգային ծրագիրը նվիրված էր անսամբլի հիմնադրման գաղափարը կրող Հովհաննես Գասպարյանի ծննդյան օրվան: Համերգային ծրագրի մոտ 80 տոկոսը «Հովիկ ստուդիոյի» գլխավոր բալետմեյստեր ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ԴԱՎԹՅԱՆԻ պարային բեմադրություններն էին, որոնց շարքում առանձնահատուկ էր համերգային ծրագրի անվանումը կրող նոր «Պրոգրես» գեղեցիկ բեմադրությունը: Ըստ բալետմեյստերի, սկզբում ծնվել է բեմադրությունը, որից հետո որոշվել է այդպես անվանել համերգային ծրագիրը.

- Սկզբում ինձ մոտ ծնվեց այդ գաղափարը, բեմադրել կատաղի պայքար` զուտ մարդկային հարաբերության առումով, որը հանդիսատեսի կողմից կընդունվի կին-տղամարդ, ծնող-որդի, ինչպես նաեւ եղանակի պայքարը: Այն մեծ հասկացողություն է կյանքի նկատմամբ, որտեղ, այսպես ասած, մի շարժումը հետեւում է մյուսին: Բավականին դինամիկ, շատ բարդ շարժումներով հագեցած պարային համար, որտեղ մեր ակրոբատիկայի ժանրի պարուսույց ընկեր Կարենը եւ միջին խմբի սան Էլենը հոյակապ ներկայացրին: Համերգային ծրագիրն էլ անվանեցինք «Պրոգրես», որը կապված է մեր ստուդիոյի ապագայի ու առաջընթացի հետ:

Շատ պարային խմբեր կան, որոնց չի հաջողվում այսպիսի լեցուն դահլիճ հավաքել:

- Մեր թիմը շատ մեծ է, մեր գեղարվեստական ղեկավարի` Իշխան Գասպարյանի հիմնած այս ակադեմիայում բոլորս մի ընտանքի անդամներ ենք: Ես լինելով ակադեմիայի գլխավոր բալետմեյստեր իմ կողքին ունեմ մոտ 15-ից ավելի պարուսույց-բեմադրող եւ պարուսույցների օգնականներ, որոնցից յուրաքանչյուրը մեծ ներդրում ունի այս ամենի մեջ: Այսօրվա հաներգային ծրագրի 80 տոկոսն իմ բեմադրություններ են, մյուս 20 տոկոսը` մեր մյուս պարուսույցների: Ակադեմիայումյ ինձնից հետո մեր ժամանակակից հայկական ժանրի պարուսույց-բեմադրող ընկեր Գուրգենն է եւ մյուս բեմադրությունները գրեթե պատկանում են իրեն: Բեմադրական առումով ծանրաբեռնբվածությունս մեծ է, բայց կոնկրետ համերգին բոլորս հավասար տանջվում ու չարչարվում ենք: Հեշտ չէ իհարկե, բայց 9 տարի առաջ մենք գիտակցել ենք ուր ենք գնում եւ ցանկացել ենք տարբերվել բոլորից: Ես ոչ թե ուզում եմ սրանով գնահատական տալ, այլ ուղղակի իմ պատկերացրած անսամբլը, կոլեկտիվը, ակադեմիան մի փոքր այլ է, մեր պահանջներն այլ են եւ երեւի թե դրա համար էլ այսօր մենք կարողանում ենք ավելի շատ երեխաներ ներգրավվել համերգներում, ավելի շատ բեմադրություններ ենք հասցնում անել, այդքանով էլ տարբերվում են մեր համերգները:

- Ի՞նչ խորհուրդ կտաք այն խմբերին, որոնք ինչպես ձեր գեղարվեստական ղեկավարը նշեց համերգի ժամանակ, ձեր նավի կողքին հայտնված մակույկներին,որոնք կա'մ խորտակվում են, կա'մ ձեզ հետ միասին փորձում են պայքարի մեջ մտնել:

- Նայելով մեր անձնակազմին խորհուրդ կտամ, որ ունենան թիմային աշխատանք, իրար հարգեն, սիրեն, որովհետեւ այսօր մեր հաջողությայն 90-տոկոսը գալիս է դրանից:

 


ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում