Հակառակորդը, ունենալով անհաջողություն բանակցային գործընթացում, փորձում է ապակայունացնել իրավիճակը մե
Արխիվ 12-16Հակառակորդը, ունենալով անհաջողություն բանակցային գործընթացում, փորձում է ապակայունացնել իրավիճակը մեր տարածաշրջանում. Մ. Հակոբյան
Ադրբեջանի կողմից առաջնագիծն ապակայունացնելու փորձերի մասին ԼՂՀ Պաշտպանության նախարար, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը խոսել է Արցախի հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում:
«Հակառակորդը, ունենալով անհաջողություն բանակցային գործընթացում, փորձում է ապակայունացնել իրավիճակը մեր տարածաշրջանում: ՊԲ առաջապահ ստորաբաժանումները համապատասխան գործողություններով հակառակորդին պարտադրել են, որ հետ շպրտվի և զբաղեցնի ելման դիրքերը և հավելյալ պատժող գործողություններ են իրականացրել՝ փորձելով հակառակորդին բացատրել, որ այս ճանապարհը բերում է 92-94թթ.-ին և նորից պսակվելու է 94 թվականով: Կարծում եմ հակառակորդը պետք է որոշակի գնահատական տա և հասկանա, որ սա դառնալու է 94թ.-ի մայիսի 12-ը»,- ասել է նախարարը:

