«ՀԱՄԱՆԱԽԱԳԱՀՆԵՐԻՑ ՀԱՏԿԱՊԵՍ ԱՄՆ-Ն ՊԵՏՔ Է ՏԱ ՈՂՋԱՄԻՏ ԵՎ ՕԲՅԵԿՏԻՎ ԳՆԱՀԱՏԱԿԱՆ, ԲԱՅՑ ՆԱ ԼՌՈՒՄ Է... »

Արխիվ 12-16

«ՀԱՄԱՆԱԽԱԳԱՀՆԵՐԻՑ ՀԱՏԿԱՊԵՍ ԱՄՆ-Ն ՊԵՏՔ Է ՏԱ ՈՂՋԱՄԻՏ ԵՎ ՕԲՅԵԿՏԻՎ

ԳՆԱՀԱՏԱԿԱՆ, ԲԱՅՑ ՆԱ ԼՌՈՒՄ Է... »

http://xnews.am/arm/news.php?id=899

«Իմ համոզմունքով ` այս երևույթը կարելի է բացատրել որպես ալիևյան ռեժիմի անկարողություն` ադրբեջանցիներին որևէ այլ կերպ սեփական ռեժիմի գոյության նպատակահարմարությունն ապացուցելու առումով, ինչի համար էլ կիրառվում է Հայաստանի հանդեպ գազանային, ռամիլսաֆարովյան գործողություններ իրականացնելը» ,- Panorama.am-ի հետ զրույցում ասաց ԲՀԿ խմբակցության անդամ, ԲՀԿ մամլո խոսնակ Տիգրան Ուրիխանյանը` մեկնաբանելով վերջին օրերի սահմանային լարվածությունը:

«Հայաստանի Հանրապետությունը պետք է ուժեղանա, զարգանա ու հզորանա»,-ասաց նա , ապա շարունակեց,-Հայաստանի պաշտպանական համակարգը պետք է հզորացվի ճիշտ այնպես ու ճիշտ այնքան, որպեսզի թշնամին հասկանա, որ ցանկացած ոտնձգության դեպքում անգամներով ավելի ցավոտ պատասխան է ստանալու ու լուրջ հետևանքներ ունենալու»:

«Պաշտոնական Երևանի արտաքին քաղաքականությունը պետք է տարվի այնպես, որ միջազգային հանրությունը պարտավոր լինի ադեկվատ գնահատական տալ Ադրբեջանի հակամարդկային, միջազգային նորմերին չհամապատասխանող, սեփական ստորագրությամբ որոշակի պարտավորություններին հակասող գործողություններին: Սա անհրաժեշտ է, որպեսզի հակամարտության կարգավորմամբ զբաղվող մանդատ ունեցող կազմակերպության համանախագահները ու հատկապես ԱՄՆ ներկայացուցիչ համանախագահը, որը պաթետիկ տոնով վերջերս հայտարարություններ էր անում, ևս տա ողջամիտ ու օբյեկտիվ գնահատական: Բայց նա լռում է»,- նշեց Տիգրան Ուրիխանյանը:

Ինչ վերաբերում է պատերազմի հավանականության մասին խոսակցություններին, որոնք հատկապես ակտիվանում են ամեն անգամ, երբ նախագահ Սերժ Սարգսյանն ու Ալիևը պետք է հանդիպեն, ԲՀԿ-ական պատգամավորը նշեց. «Ակնհայտ է` Ադրբեջանը փորձելու է առաջիկայում և’ ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի շրջանակներում շահարկել թեման, և’ միջազգային տարբեր այլ հարթակներում, ինչպես նաև նախագահների հանդիպումից առաջ այսպիսի շանտաժի լեզվով ու միջոցով բանակցությունների ընթացքում փորձելու է ինչ-որ բան պոկել իր համար»:

Նրա խոսքով, տեսականորեն Հայաստանի Հանրապետությունը պետք է պատրաստ լինի պաշտպանվելու ցանկացած և հատկապես թշնամաբար տրամադրված ռեժիմից:

«Բայց ես շատ եմ ուզում, որ ադրբեջանցի ժողովուրդը գիտակցի, որ այն, ինչ արվում է Ադրբեջանի իշխանությունների կողմից, վնասում է հենց իրենց: Սա շատ կարևոր միտք է, որ պետք է արծարծվի, որը նաև միջազգային հանրությունը, միջնորդ կազմակերպությունները պետք է Ադրբեջանին բացատրեն. Ադրբեջանի ժողովուրդը պետք է իմանա, որ կրում է ու կրելու է կորուստներ, որ վարկաբեկվում ու խայտառակվում է ամբողջ աշխարհով մեկ, որ տեղի ունեցածը տարիներ ու տասնամյակներ անց էլ հետևանքներ է թողնելու իրենց իսկ վրա և Ադրբեջանի հանրությունը պիտի իր իշխանության հետ այս թեմայի շուրջ երկխոսի»,- հավելեց Տիգրան Ուրիխանյանը:

 


Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում