ԿԱՐԻՆԵ ԴԱՎԹՅԱՆԸ ՀՈՍՊԻՏԱԼԻՑ ԴՈՒՐՍ Է ԳՐՎԵԼ
Արխիվ 12-16ԿԱՐԻՆԵ ԴԱՎԹՅԱՆԸ ՀՈՍՊԻՏԱԼԻՑ ԴՈՒՐՍ Է ԳՐՎԵԼ
«Իրավունքի» հավաստի տեղեկություններով Քարվաճառի բնակչուհի Կարինե Դավթյանը կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալից դուրս է գրվել: Տեղեկությունը հաստատեցին զինվորական հոսպիտալից`ասելով, որ Կ.Դավթյանը նախընտրել է տնային պայմաններում բուժումը շարունակել: Չնայած, որ զինծառայողի կինը հոսպիտալից դուրս է գրվել, բայց շարունակում է լինել բժիշկների վերահսկողության տակ:
Հիշեցնենք, որ Հուլիսի 11-ին Քարվաճառի տարածք էր ներթափանցել հակառակորդի դիվերսիոն խումբ: Քարվաճառում ադրբեջանական դիվերսիոն-հետախուզական խմբի վնասազերծման ուղղությամբ իրականացվող գործողության ընթացքում`փոխհրաձգության ժամանակ, սպանվել էր 42-ամյա մայոր Սարգիս Աբրահամյանը և վիրավորվել մեկ այլ զինծառայողի կին՝ 37-ամյա Կարինե Դավթյանը։
Ինչ վերաբերում է հուլիսի 31-ին Ադրբեջանի կազմակերպած դիվերսիայի հետևանքով վիրավորված և հոսպիտալ տեղափոխված զինվորներին, ապա նրանք շարունակում են ապաքինվել, կա դրական դինամիկա:
Սոնա Դավթյան

