Վստահ եմ, որ Հայաստանը և Ադրբեջանը ընդհանուր լեզու կգտնեն. Վրաստանի նախագահ
Արխիվ 12-16|
Վստահ եմ, որ Հայաստանը և Ադրբեջանը ընդհանուր լեզու կգտնեն. Վրաստանի նախագահ |
Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին վստահություն է հայտնել, որ Հայաստանը և Ադրբեջանը ընդհանուր լեզու կգտնեն և կհասնեն համաձայնության, հայտնում Грузия-Онлайн-ը:
«Վրաստանի իշխանություններն անհանգստացած են մեր եղբայրական երկրների միջև ստեղծված իրավիճակի պատճառով: Ես ցանկանում եմ միանալ տարածաշրջանում իրավիճակի լարվածությունը թուլացնելու նպաստելու կոչերին: Դա շատ կարևոր է ինչպես Հայաստանի և Ադրբեջանի, այնպես էլ ամբողջ տարածաշրջանի համար: Տարածաշրջանում կայնությունը կարևոր է բոլորի համար: Երկու երկրների միջև երկխոսությունը պետք է շարունակվի, և ես վստահ եմ, որ նրանք ընդհանուր լեզու կգտնեն».-ասել է Մարգվելաշվիլին:

