Ուկրաինայի Ազգային գվարդիան կրակ է բացել Լուգանսկի բնակիչների ուղղությամբ
Արխիվ 12-16Ուկրաինայի Ազգային գվարդիան կրակ է բացել Լուգանսկի բնակիչների ուղղությամբ

Ուկրաինայի ազգային գվարդիան օրերս կրակ է բացել Լուգանսկի բնակիչների ուղղությամբ: Նրանք փորձել են «օգտվել ավելի վաղ Սվատովոյում ռազմական գործողությունների շտաբի կողմից հայտարարած մարդասիրական միջանցքից` Լուգանսկ-Մետալիստ-Սչաստե երթուղով: Այս հայտարարությունով հանդես է եկել Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության մամուլի ծառայությունը:
Ըստ եղած տվյալների խաղաղ բնակիչները տեղաշարժվել են մասնավոր միկրոավտոբուսով և ավտոմեքենայով: Ստուկալովոի մոտ ազգային գվարդիայի զինյալները քաղաքացիական տրանսպորտի ուղղությամբ կրակ են բացել: Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության մամուլի ծառայությունը հայտնում է, որ բազմաթիվ զոհեր կան: Աշխարհազորայինների կարծիքով գվարդիկաններին դուր չի եկել, որ ավտոբուսը եւ մեքենան երթևեկել են առանց սպիտակ դրոշների, իսկ ուղեւորները չեն կրել սպիտակ թեւակապեր: Լուգանսկի ղեկավարությունը կոչ է արել բնակիչներին չհավատալ տվյալ մարդասիրական միջանցքի վերաբերյալ հայտարարությանը, սա միակողմանի որոշում է չքննարկված ոչ Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության ղեկավարության, ոչ «Կարմիր Խաչ» մարդասիրական կազմակերպության, եւ ոչ էլ ԵԱՀԿ-ի հետ: «Լքել պատերազմող քաղաքը ինչպես նախկինում հնարավոր է իրական մարդասիրական միջանցքների միջոցով, որը կազմակերպված է Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության կողմից` Լուգանսկ-Կրասնոդար-Իզվարինո-Դոնեցկ ուղղությամբ (Ռոստովի մարզ Ռուսաստանի Դաշնություն), – հայտնում ի մամուլի ծառայությունը:

