«ԳՐՔԻ ՀՈՏԸ ՆԱԽԸՆՏՐՈՒՄ ԵՄ ՑԱՆԿԱՑԱԾ ԹԱՆԿԱՐԺԵՔ ՕԾԱՆԵԼԻՔԻ ԲՈՒՅՐԻՑ»

Արխիվ 12-16

«ԳՐՔԻ ՀՈՏԸ ՆԱԽԸՆՏՐՈՒՄ ԵՄ ՑԱՆԿԱՑԱԾ ԹԱՆԿԱՐԺԵՔ ՕԾԱՆԵԼԻՔԻ ԲՈՒՅՐԻՑ»


«ԻՐԱՎՈՒՆՔԻ» զրուցակիցը Տավուշի մարզի Կողբ գյուղի մշակույթի պալատում գործող թիվ 1 գրադարանի իրանահայ բարերար, Հին Ջուղայում ծնված, մասնագիտությամբ ավիացիայի ինժեներ ԱՎՈ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆՆ է, ով 2003 թվականից հանդիսանում է Հայաստանի ազգային գրադարանի բարեկամների պատվո անդամ, Մատենադարանի բարեգործական հիմնադրամի պատվո անդամ, ում անունը ներառված է Մատենադարանին ամենաշատ գրքային նվիրատվություններ կատարած 8 անձանց անունների շարքում, հեղինակ է 2 գրքերի՝ «Նոր Ջուղայի կոջայական ապարանքների գեղարվեստական հարդարում», «Դարձ արմատներին»:

-         Երևան-Կողբ գրադարանային կյանքը, եթե զուգահեռներով դիտարկենք, ապա…

-        Կողբի գրադարանն ամբողջովին աջակցությունից զուրկ է, օգնության ոլորտներ նոր միայն սկսում են փնտրվել: Չնայած Երևանը ևս հետ է, բացթողումներ ունի, բայց ջանք թափվում է, աշխատանք արվում, չնայած գրադարանների գումարներն են քիչ. արդյունքը այն չէ, ինչ կարող է լինել: Ի դեպ, հատկապես ձմռանն է Կողբի գրադարանում շատ ընթերցող լինում. ամռանը գյուղի աշխատանքը շատ է, բայց, ինչպես գրադարանում աշխատողներն են ասում, օրական 6-7 ընթերցող ամենաքիչը լինում է:

-         Հայ մշակութին ի՞նչ է պակասում:

-         Ոչինչ… Մեզ միայն եղածը պահպանելն ու ներկայացնելն է պակասում, որն էլ հենց հիմնաքարն է:

-         Ի՞նչ ունենք օտարից վերցնելու:

-       Մոլորակը փոքր գյուղի է նման. ամեն հարևան իր կողքինից վերցնելու արժեքներ, իսկապես, ունի:

-         Ի՞նչ կասեք էլեկտրոնային գրքի մասին:

-        Ես գրքի հոտը նախընտրում եմ ցանկացած թանկարժեք օծանելիքի բույրից: Էլեկտրոնային գիրքը և՛ դրանից է զրկում, և՛ գրքի հետ հոգեկան կապի շոշափումն է բացակայեցնում:

-         Ի՞նչ է ձեզ համար հայրենասիրությունը:

-         Պարտականություն. եթե ծնվել եմ հայ, ուրեմն իմ պարտքը պետք է հատուցեմ այդ հողին ու ջրին, որոնք ինձ ծնել, մեծացրել են:

-         Գրադարաններին ձեր աջակցությունը կարելի՞ է համարել հայրենասիրության արտահայտման տեսակ:

-         Հաստա՛տ, քանզի քո միջոցները ի նկատի առնելով, հայրենքիդ վճարում ես: Կարող է լավ կրթվես՝ իբրև գիտնական ներկայանաս, կարող է հողագործ լինես՝ արտադրություն ստեղծելով, զինվոր՝ բանակին ծառայելով… Ամենքն իր ոլորտում է դրսևորվում. միայն թե ամենուր ազնվությունն է պետք պահպանել…

 

ԷԹԵՐԻ ՄԱՄՈՒԼՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում