ՄԵԿ ԿԱԹԻԼ ԲԱՐՈՒԹՅԱՄԲ ՇՆՈՐՀԱՎՈՐԵՆՔ ՓՈՔՐԻԿ ՀՈԲԵԼՅԱՐԻՆ…
Արխիվ 12-16ՄԵԿ ԿԱԹԻԼ ԲԱՐՈՒԹՅԱՄԲ ՇՆՈՐՀԱՎՈՐԵՆՔ ՓՈՔՐԻԿ ՀՈԲԵԼՅԱՐԻՆ…
Երբեմն առանց հրավերի կարելի է մասնակցել ծննդյան տարեդարձի, բայց անկոչ հյուր չհամարվել…
4 տարի առաջ օգոստոսի 4-ին ծնվեց ՀԱՅԿԸ, ով ի ծնե ունեցել է խնդիրներ, որոնց առկայությունը դրդել էր բժիշկներին պնդել, որ մայրը հրաժարվի երեխայից: Նրանք գտնում էին, որ երեխան կունենա մտավոր և ֆիզիկական խնդիրներ: Մայրական բնազդը և մեծ ցանկությունը` երեխային տեսնել առողջ և, որ ամենակարևորն է իր կողքին, պարզապես ցրեց բալիկից հրաժարվելու յուրաքանչյուր խոսակցություն: Աստծո կամոք և մոր լավատեսությամբ ու հավատքով, երեխան ժամանակի ընթացքում ունեցավ մեծ առաջընթաց: Ոգևորված նման ընթացքով, ավելի մեծ եռանդով և ուժով պայքարելով երեխայի վերջնական ապաքինման համար` միայնակ մայրը դիմել և դիմում է ամեն տեսակ մեթոդների:
21-րդ դարում, յուրատիպ մայրության դրսևորման այս հերոսուհին ուղղակի հուզել է շատերին` ապացուցելով մարդկային գերցանկության ուժի զորությունը: Եվ այսօր նրանք ունեն մեր օգնության կարիքը:
Օգնենք Հայկին իր ուրախ մանկությունը լիարժեք ու սեփական քայլերով վայելել…
Հայկիկի մոտ ախտորոշվել է մանկական ուղեղի պարալիչ /ՄՈՒՊ/, ինչի պատճառով, բալիկը քայլել չի կարող, չնայած որ բարեբախտաբար, խոսելու ունակությունը չի կորցրել, ինչպես սովորաբար պատահում է: Շատ խելացի, խոհեմ և ժպտերես այս փոքրիկի ապաքինման համար անհրաժեշտ 60000 եվրոյից գրեթե 3000-ը մեծ դժվարությամբ արդեն հավաքվել է: Նպատակի վերջնակետին հասնելու համար կարոր է յուրաքանչյուր օգնություն:
Երեխայի մոտ արդեն սկսվել են անհանգստացնող ցավեր. սպասելու ժամանակ չկա, իսկ միայնակ մայրն այլևս ելքեր չի գտնում…
Հայկն ունի շատ երազանքներ՝ ֆուտբոլիստ է ուզում դառնալ, ընկերների հետ դպրոց գնալ…
Եթե ցանկանում եք անմիջապես փոխանցում կատարել, ապա ստորև բերված են բանկային հաշվի տվյալները, որը բացվել է Հայկի մայրիկի` ՊԱՅԾԱՌ ՆԵՐՍԵՍՅԱՆԻ անունով:
ՎՏԲ-Հայաստան` AMD 16046032978400
USD 16046032978401
EUR 16046032978402
RUR 16046032978403
ARCA քարտի համար՝ 6769 3071 0003 1522
Հայկի մայրիկի հեռախոսահամարն է՝ 093586621
ՇՆՈՐՀԱԿԱԼ ԵՆՔ ԱՆՏԱՐԲԵՐ ՉԼԻՆԵԼՈՒ ԵՎ ՁԵՐ ՆՎԵՐՈՎ ՀԱՅԿԻՆ ՇՆՈՐՀԱՎՈՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ…
ՇՆՈՐՀԱՎՈՐ ԾՆՈՒՆԴԴ, ՀԱՅԿ ՋԱՆ…
ԷԹԵՐԻ ՄԱՄՈՒԼՅԱՆ

