ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԲԱՆԱԿԸ ԿՐԵԼ Է ՄԵԾԱՄԱՍՇՏԱԲ ՄԻԱԺԱՄԱՆԱԿՅԱ ԿՈՐՈՒՍՏՆԵՐ
Արխիվ 12-16ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԲԱՆԱԿԸ ԿՐԵԼ Է ՄԵԾԱՄԱՍՇՏԱԲ ՄԻԱԺԱՄԱՆԱԿՅԱ ԿՈՐՈՒՍՏՆԵՐ
Այս պահին Արցախի սահմանապահ դիրքերում է գտնվում ՀՀ Պաշտպանության նախարարի խորհրդական ԴԱՎԻԹ ՋԱՄԱԼՅԱՆԸ: «Իրավունքը» նույնպես գտնվելով ԼՂՀ-ում ` նրանից կարողացավ պարզել հետեւյալը. «Արցախ – Ադրբեջան պետական սահմանի ողջ երկայնքով Արցախի Պաշտպանության Բանակը վերահսկում է իրավիճակը: Հակառակորդին հասցվել է հիրավի հուժկու հարված: Հրադադարի հաստատումից հետո առաջին անգամն է, երբ ադրբեջանական բանակը կրում է նման մեծամասշտաբ միաժամանակյա կորուստներ: Հայկական կողմն իրավունք չունի լինել պասիվ հակազդողի դերում, և հետայսու նույնպես վճռական և նախաձեռնող է լինելու հայրենիքի սահմանները պաշտպանելիս»:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

