ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ ՍՈՒԳ Է, ՀԵՏԱԶԳՎԵԼ ԵՆ ՀԱՄԵՐԳՆԵՐԸ
Արխիվ 12-16
ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ ՍՈՒԳ Է, ՀԵՏԱԶԳՎԵԼ ԵՆ ՀԱՄԵՐԳՆԵՐԸ
Հուլիսի 31-ին Լեռնային Ղարաբաղում եւ Հայաստան-Ադրբեջան սահմանագծում ավելի քան մեկ տասնյակ զոհերի պատճառով Ադրբեջանում վշտալից տրամադրություն է: Ռուսական հայտնի «Սերեբրո» համերգային խումբը,որ պետք է ելույթ ունենար Բաքվի Amburan Beach Club համերգասրահում, չեղյալ է հայտարարել համերգը: Ինչպես հաղորդում է vesti. аz կայքը, այդ հանդիսասրահի ղեկավարությունը Ֆեյսբուքում գրել է. «Հարգելի հյուրեր, խորապես ցավակցում եւ վշտակցում ենք մեր զինվորների մահվան կապակցությամբ եւ նրանց ընտանիքների հետ ցավ ենք ապրում: Եվ այդ ողբերգական դեպքերի պատճառով մենք փոխում ենք «Սերեբրո» խմբի համերգի օրը»: Ինչպես հաղորդում է ադրբեջանական haqqin.az լրատվական կայքը, ANS հեռուստաալիքը օգոստոսի 1-ին փոխել է իր հաղորդումների ցանկը, եթերից հանելով երաժշտական հաղորդումները: Կայքը հաղորդում է, որ հեռուստաընկերությունը ցավ է ապրում եւ կոչ է անում մտածել Ղարաբաղի մասին: Այդ մասին հայտարարել է նշված հեռուստաընկերության փոխնախագահ Միրշահին Աղաեւը:

