ԱՍՏՂԱՅԻՆ WEEKEND
Արխիվ 12-16ԱՍՏՂԱՅԻՆ WEEKEND
ԵՐԿՈՒՇԱԲԹԻ- Աստված ստեղծեց երկինքն ու երկիրը, ցերեկն ու գիշերը:
ԵՐԵՔՇԱԲԹԻ-Երկնքի տակ ստեղծեց օվկիանոսների ջրերը, ծովերն ու լճերը:
ՉՈՐԵՔՇԱԲԹԻ- Ծնվեց ցամաքը, հետո երևացին խոտերը, ծառերն ու ծաղիկները:
ՀԻՆԳՇԱԲԹԻ -Հետո Աստված ստեղծեց արևը, լուսինը և անթիվ անհամար աստղեր:
ՈՒՐԲԱԹ- Ծովային արարածները, ձկներն ու թռչունները հաջորդն էին Աստծո ծրագրում: Նա ստեղծեց հսկա սղոցաձուկ և մանր ձկներ, երկարոտն և փոքր թռչուններ:
ՇԱԲԱԹ- Ամեն ինչ արդեն պատրաստ էր մարդու համար: Դաշտերում ուտելիք կար և կենդանիներ կային՝ նրան ծառայելու: Այսպիսով, Աստված մարդուն ստեղծեց Իր պատկերով:
Աստված ամեն ինչ 6 օրում արարեց ու օրհնեց 7-րդ օրը, որպեսզի այն լինի հանգստի օր…
Իսկ արդյո՞ք մարդկության համար հանգստյան օր է այդ ԿԻՐԱԿԻՆ. հայ հայտնիները պատմում են իրենց ԱՍՏՂԱՅԻՆ WEEKEND-ների մասին:
Հեռուստառադիոհաղորդավար ԺԱԿՆ իր WEEKEND-ները անց է կացնում այն մարդկանց հետ, որոնց ներկայությամբ կարողանում է հոգեպես վերալիցքավորվել, բայց լինում են նաև այնպիսիք, որ աշխատանքային աշխուժությամբ են լցվում: Բայց գործնական ծանրաբեռնվածությունից Ժակը բնավ չի բարկանում, եթե, իհարկե, իր անելիքները սիրելի գործի շուրջ են կառուցվում: «Մենք՝ մարդիկս, հաճախ ենք բողոքում զբաղվածությունից, բայց սովորաբար դրա բացակայությունն ավելի անտանելի է լինում »,-կարծում է հաղորդավարը:
Իսկ այն հարցին, թե առավել շատ ակտի՞վ, թե՞ պասիվ հանգիստն է իր շաբաթ-կիրակիներում գերակշռում, Ժակը պատասխանեց. «Վազք, վազք, մի քիչ դադար ու նորից նույնը »:
«Հիմնականում պասիվը ակտիվի շրջանակներում, քանի որ լարված աշխատանքային շաբաթից հետո միանում ենք մոտ ընկերներով հանգստանալու մեզ փոքր-ինչ այս քաղաքի մասնիկը զգալու համար... Իրական մասնիկը, այլ ոչ թե իրենց հռչակած մասնիկ «ֆեյքերը » »,- հարցի շուրջ կարծում է երգիչ ՍԵՐԳԵՅ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ, ում համար իրական հանգիստը իր և շա՜տ մոտ ընկերների հետ ունեցած հանգիստն է:
Երգիչը ցանկություն ունի նաև Հայաստանում «ուրբաթ գիշեր » սթափվելու հասկացությունը տեսնել և օրերն հնարավորինս այնպես կառուցել, որ հանգստյանները աշխատանքայինի չվերածվի. «Ավելի շատ լարվում եմ դրանից, որովհետեւ մարդ եմ և որքան էլ ինձ տիրապետեմ, միևնույն է զգացմունքներս ու հուզմունքներս ինձ դավաճանում են, ամեն դեպքում փորձում եմ հավասարակշռված ձևանալ, որովհետև հակառակ դեպքում տուժում եմ առաջին հերթին ես, հետո հանգամանքները »,- կեսկատակ-կեսլուրջ ասում է Սերգեյը:
ՀԱՃԵԼԻ ՀԱՆԳՍՏՅԱՆ ՕՐԵՐ ԲՈԼՈՐԻՍ…
ԷԹԵՐԻ ՄԱՄՈՒԼՅԱՆ
Լուսանկարները՝ Facebook-յան էջերից

