36 ՀԱՏՈՐ ԳՐՔԱՇԱՐ` «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ.ՀԱՅՐԵՆԻՔԻ 10.000 ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԸ»`ՆՎԻՐՎԱԾ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ
Արխիվ 12-1636 ՀԱՏՈՐ ԳՐՔԱՇԱՐ` «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ.ՀԱՅՐԵՆԻՔԻ 10.000 ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԸ»` ՆՎԻՐՎԱԾ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԱՆՄԵՂ ԶՈՀԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԻ ՈԳԵԿՈՉՄԱՆ 100-ՐԴ ՏԱՐԵԼԻՑԻՆ
Թուրքական իշխանությունները եւ հասարակ քաղաքացիները արեւմտյան Հայաստանում շարունակում են քանդել հակական մշակութային կոթողները` այնտեղից գանձեր գտնելու նպատակով: «Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող» հիմնադրամի նախագահ, հուշարձանագետ Սամվել Կարապետյանն անդրադառնալով հիմնադրամի վերջին այցելությանը պատմական Հայաստանի Կարսի մարզի` Կարս եւ Սարիղամիշ գավառների, ինչպես նաեւ Էրզրումի նահանգի Բասեն գավառի տարածքներում կատարված ուսումնասիրություններին փաստեց, որ հանդիպած հուշարձանների մեջ գերակշռել են վիմափոր կառույցներն, իսկ քարաշենները գնալով նվազում են, քանի որ թուրքերը եւ քրդերը դրանք պայթեցնում են եւ ոչնչացում` կարծելով , որ գանձեր կգտնեն: «Մի վայրում եղանք, որտեղ հայկական կոթողի մեջ թուրքերը փորել էին մեծ անցքեր եւ տեղադրել պայթուցիկներ, որպեսզի կառույցը պայթեցնեն:Այն հսկա ժայռ էր`բազմաթիվ խաչքարերով: Նրանք մտածում են, որ եթե խաչ է, ուրեմն ժայռի մեջ հարստություն կա: Ցավոք սրտի թուրքական իշխանությունները տասնամյակներ շարունակ բառիս բուն իմաստով հիվանդացրել են իրենց քաղաքացիներին` անվերջ թմբկահարելով հայերի թողած գանձերի մասին լեգենդներով»,-նշեց ՍԱՄՎԵԼ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԸ: Արեւմտյան Հայաստանում չկա որեւէ վայր, որտեղ թուրքերը չոչնչացնե մշակութային կոթողներն, այս ընդհանուր իրավիճակի մեջ, ըստ Ս. Կարապետյանի` հիմնադրամը աշխատում է, մինչ այդ կոթողների անհետացումը, որքան հնարավոր է դրանք գոնե թղթին հանձնեն:
Ինչպես հուշարձանագետը տեղեկացրեց`հիմնադրամը վաղուց նպատակ է ունեցել ներկայացնել ամբողջական մի աշխատություն, որտեղ կներկայացվի պատմական Հայրենիքի բոլոր գավառները եւ գյուղերը: «Հիմնադրամը շատ գրքեր է հրատարակել, սակայն այս մեկը իր առաքելությամբ ու ծավալով առանձնանալու է: Գիրքը բաղկացած է լինելու 36 հատորից`կախված ծավալից`մեկ կամ մի քանի գավառներ հնարավոր է ներկայացվեն միասին: Գրքաշարի առաջին հատորը կնվիրվի Հայոց ձոր գավառին, քանի որ պատմությունից հայտնի է, որ Հայկ նահապետն իր հաղթական ճակատամարտից հետո առաջին Հայոց տունը հիմնել է հենց այս գավառում: Առաջին հատորը լույս կտեսնի 2014թ. աշնան վերջին , որտեղ ընթերցողը կարող է ծանոթանալ Հայոց ձոր գավառի շուրջ 100 գյուղերի»,-ասաց Ս. Կարապետյանը: Նրա խոսքով` երբ հրատարակվի բոլոր 36 հատորներ, ապա դրանք միմյանց միացնելով կստացվի Մեծ եւ Փոքր Հայքերի քարտեզները:
Գիրքը հրատարակվելու է բաժանորդագրությամբ, քանի որ հրատարակությունը ծախսատար աշխատանք է:
ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

