1 - 7 օգոստոս
Արխիվ 12-161 - 7 օգոստոս
ԽՈՅ- Նշանակված հանդիպումները մի հետաձգեք: Ձեզ հաջողություն է սպասվում: Անձնական հմայքի շնորհիվ կարող եք առաջ գնալ: Զգուշացեք չարաշահումներից:
ՑՈՒԼ- Կյանքը փոխելու համար պահանջվում է վճռական լինել: Սակայն մեծ է սխալվելու հավանականությունը: Գտեք համախոհների եւ շատ բան կկարողանաք կարգավորել:
ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ- Ղեկավարությունն ու գործընկերները կհամոզվեն, որ դուք վստահելի եւ կայուն անձնավորություն եք: Հարմար ժամանակ է նոր աշխատանքի անցնելու համար:
ԽԵՑԳԵՏԻՆ- Նպաստավոր է մտավոր աշխատանքի տեր մարդկանց համար: Հեռու մնացեք բուռն սեքսից եւ ոգելից ըմպելիքներից: Նախընտրեք ակտիվ հանգիստը:
ԱՌՅՈՒԾ- Ձեր ֆինանսական խնդիրներն անսպասելի կլուծվեն: Ձեզ անհանգստացնող շատ խնդիրներ անցյալի գիրկը կանցնեն: Ամեն ինչ լավ կլինի, եթե լինեք սիրառատ:
ԿՈՒՅՍ- Հետեւություններ անելիս շտապողականությունը վատ խորհրդատու կլինի: Կյանքում հաջողության հասնելու համար անհրաժեշտ է ինքնավստահ լինել: Մի խաբեք ղեկավարությանը:
ԿՇԵՌՔ- Գործնական հարաբերությունները կվերածվեն անձնականի: Աստղերը հուշում են, որ ձեզ պակասում է ակտիվությունը: Եղեք նախահարձակ եւ հանդուգն: Կհաջողվի նաեւ ցանկացած խորամանկություն:
ԿԱՐԻՃ- Սկսած գործը անսպասելի կտապալվի: Նախկինում ունեցած հոգսերն իրենց կարող են հիշել տալ: Ձեր թշնամիները շատ ակտիվ գործելու են Ձեր դեմ:
ԱՂԵՂՆԱՎՈՐ- Երբ որեւէ կարեւոր քայլ եք անում, տեղյակ պահեք նաեւ ծնողներին: Կարողացեք զսպել ու թաքցնել ձեր զգացմունքայնությունը: Եթե ունեք առողջական խնդիրներ, ապա մոռացեք մնացած բոլոր հարցերը:
ԱՅԾԵՂՋՅՈՒՐ- Ձեզ ֆինանսական լրացուցիչ ծախսեր են սպասվում: Այժմ ձեզնից առավելագույն զսպվածություն կպահանջվի: Ձեր կողակցի գործերը վերձրեք Ձեր ձեռքը:
ՋՐՀՈՍ- Դուք շատ հաճելի լուրեր կլսեք, որոնք կբարձրացնեն տրամադրությունը: Ֆինանսական վիճակի կայունացման բավարար պայմաններ կունենաք: Սակայն կկորցնեք այն, ինչը խլել կամ գողացել եք ուրիշից:
ՁԿՆԵՐ- Ֆինանսական կայուն վիճակը ծառայեցրեք նաեւ կայուն ընտանեկան հարաբերությունների պահպանմանը: Աշխատեք վերականգնել խաթարված հարաբերությունները: Սպասվում է կարեւոր զանգ կամ հանդիպում:

