ՈՐՆ Է ԱՄԵՆԱԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ՄԱՐԶԱՁԵՎԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

Արխիվ 12-16

ՈՐՆ Է ԱՄԵՆԱԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ՄԱՐԶԱՁԵՎԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ


Մի շարք մարզաձեւեր, որոնք ողջ աշխարհում մեծ մասսայականություն ունեն, Հայաստանում զարգացած չեն: Մեծ թենիս, ֆուտբոլ, ատլետիկա ահա այս մարզաձեւերը մեծ գումարների, անունների ու մեծ հնարավորությունների ասպարեզ են աշխարհում, իսկ հայ մարզիկների եւ երկրպագուների համար այս ամենն ուղղակի այլ իրականություն է:
Բայց որքան էլ շատ լինեն խնդիրները հայկական սպորտում, միեւնույնն է` կան մարզաձեւեր, որոնցում հայ մարզիկները ուժեղագույնն են: Եթե ֆուտբոլի Եվրոպայի կամ աշխարհի առաջնությունների չեմպիոնությունը մեր ընտրանու համար դեռ անհասանելի երազանք է, ապա, օրինակ, ըմբշամարտի հավաքականի համար ցանկացած խոշոր մրցաշար պարզապես անհնար է պատկերացնել` առանց հայ մարզիկների:
Ըստ այս տարվա գրանցած արդյունքների` Հայաստանում ամենաարդյունավետը հենց դասական ըմբշամարտի հավաքականն է: Մեր ընտրանին հաղթողի հավակնորդ է միշտ: Ազատոճայինների հավաքականի մասին թերեւս նույնն ասել չենք կարող, բայց երկար տարիների դադարից հետո Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականին հաջողվեց չեմպիոն ունենալ, Դավիթ Սաֆարյանը վերջ տվեց անհաջողություններից ձեւավորված վիճակագրությունը:
Թեեւ սամբոյի Հայաստանի հավաքականը ֆինանսական խնդիրների պատճառով մեծ դժվարություններ ունի, լիարժեք հավաքներ չի անցկացնում, բայց դա չի խանգարում մարզիկներին մեդալներով վերադառնալ մրցաշարից: Ինչ վերաբերում է հայ ձյուդոիստներին, նրանք այս տարի սպասվածից ավելի վատ հանդես եկան, թեեւ մարզաձեւն ունի այստեղ հիմք ու համարվում է հենակետային:
Նույնը չի կարելի ասել բռնցքամարտի հավաքականի մասին: Բռնցքամարտի ֆեդերացիայում կատարված արմատական փոփոխությունների շնորհիվ փոխվեց նաեւ գաղափարական մոտեցումը մարզաձեւի նկատմամբ: Թիմն այժմ ճիշտ է օգտագործում իր ներուժը, եւ արդյունքներն արդեն շոշափելի են: Եվ վերջապես` շախմատ, ամենաազնվական մարզաձեւը, որտեղ ունենք ուժեղագույն ներկայացուցիչներ: Առջեւում շախմատի Համաշխարհային օլիմպիադան է, տղամարդկանց եւ կանանց հավաքականները սովորականի նման ֆավորիտ են: Օլիմպիադան հերթական լավ հնարավորությունն է` ցույց տալու հայկական շախմատի որակներն ու ուժը:

ՔՐԻՍՏԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում