«ՄԻԱՅՆ ՊԱՐԱՅԻՆ ԲԱՐՁՐ ՈՐԱԿ ՈՒՆԵՆԱԼԸ ՔԻՉ Է»

Արխիվ 12-16

«ՄԻԱՅՆ ՊԱՐԱՅԻՆ ԲԱՐՁՐ ՈՐԱԿ ՈՒՆԵՆԱԼԸ ՔԻՉ Է»

Արդեն ավանդույթի համաձայն, ամեն տարի հուլիսի 28-ին Ռուսաստանի եւ Եվրոպայի ամենամեծ հայկական ազգային պարի ակադեմիա «Հովիկ ստուդիոն» երեւանյան այցի շրջանակներում հանդես է գալիս մեծ համերգային ծրագրով:

Այս անգամ նույնպես ավանդույթը չխախտվեց. Ալ. Սպենդիարյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի բեմում հուլիսի 28-ին «Պրոգրես» խորագրով համերգային ծրագիրը նվիրված էր անսամբլի հիմնադրման գաղափարը կրող Հովհաննես Գասպարյանի ծննդյան օրվան:
Երեւանյան մենահամերգի ընթացքում «Հովիկ ստուդիոյի» 9 տարվա կատարած աշխատանքն ամփոփվեց մոտ 25 պարային բեմադրությունով` համադրված հին ու նոր համարներով: Հայ հանդիսատեսն այս անգամ հնարավորություն ունեցավ հիանալու ՙՀովիկ ստուդիո՚ պարային ընտանիքի ստեղծած գեղեցիկ` բալետային, ժողովրդական, ժամանակակից եւ այլ ժանրերի պարային նոր լուծումներով համեմված դինամիկ համարներ, որտեղ համեմված էր գեղեցիկն ու արվեստը:

«ՉԻ ԿԱՐՈՂ ԼԻՆԵԼ ՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆ` ԱՌԱՆՑ ԹԻՄԱՅԻՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ»


«Հովիկ ստուդիո» ազգային պարի ակադեմիայի հիմնադիր եւ գեղարվեստական ղեկավար ԻՇԽԱՆ ԳԱՍՊԱՐՅԱՆՆ «Իրավունքի» հետ զրույցում հավաստիացրեց, որ համերգային ծրագիրն ընթացավ այնպես, ինչպես ինքն էր նախատեսել: Սակայն նա առանձնացրեց նաեւ հայ հանդիսատեսին. «Ինչպես միշտ, երեւանյան հանդիսատեսը զարմացրեց իր ջերմությամբ: Չնեղացնեմ մոսկովյան հայերին` հայ հանդիսատեսն իր ջերմությամբ հաստատ գերազանցում է Մոսկվայի հայերին»,- նշեց Ի. Գասպարյանն ու բացելով փակագծերը` նշեց իրենց հաջողության գաղտնիքը, քանի որ քչերին է հաջողվում Հայաստանում այս օրերին լեցուն դահլիճ ապահովել. «Ամեն ինչի հիմքում ընկած է թիմային աշխատանքը: Չի կարող երբեւիցե լինել հաջողություն` առանց միասնականության ու թիմային աշխատանքի: Մեր հաջողության գրավականը գուցե նրանից է, որ ամենաբարձր աստիճանի վրա եմ կանգնեցնում անկեղծությունը, նվիրական մոտեցումը եւ անշահախնդրությունը, որովհետեւ միայն պարային բարձր որակ ունենալը քիչ է հաջողության գրավական հանդիսանալու համար: Սրանք այն հիմնավոր կետերն էին, որոնք ապահովում էին մեծ ընտանիք հասկացողությունը»:

«ՊՐՈԳՐԵՍԸ» ԻՍԿԱԿԱՆ ԿԱՏԱՂԻ ՊԱՅՔԱՐ

Համերգային ծրագրի մոտ 80 տոկոսը «Հովիկ ստուդիոյի» գլխավոր բալետմեյստեր ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ԴԱՎԹՅԱՆԻ պարային բեմադրություններն էին, որոնց շարքում առանձնահատուկ էր համերգային ծրագրի անվանումը կրող նոր «Պրոգրես» գեղեցիկ բեմադրությունը: Ըստ բալետմեյստերի, սկզբում ծնվել է բեմադրությունը, որից հետո որոշվել է այդպես անվանել համերգային ծրագիրը. «Սկզբում ինձ մոտ ծնվեց այդ գաղափարը, բեմադրել կատաղի պայքար` զուտ մարդկային հարաբերության առումով, որը հանդիսատեսի կողմից կընդունվի կին-տղամարդ, ծնող-որդի, ինչպես նաեւ եղանակի պայքարը: Այն մեծ հասկացողություն է կյանքի նկատմամբ, որտեղ, այսպես ասած, մի շարժումը հետեւում է մյուսին: Բավականին դինամիկ, շատ բարդ շարժումներով հագեցած պարային համար, որտեղ մեր ակրոբատիկայի ժանրի պարուսույց ընկեր Կարենը եւ միջին խմբի սան Էլենը հոյակապ ներկայացրին: Համերգային ծրագիրն էլ անվանեցինք «Պրոգրես», որը կապված է մեր ստուդիոյի ապագայի ու առաջընթացի հետ»:

ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում