«ԱՏՈՒՄ ԵՄ, ԵՐԲ ՀԱՋՈՂՈՒԹՅԱՆ ՉԵՆ ՀԱՍՆՈՒՄ ՈՒ ՍԿՍՈՒՄ ԵՆ ՊԱՏՃԱՌՆԵՐ ՓՆՏՐԵԼ»

Արխիվ 12-16

«ԱՏՈՒՄ ԵՄ, ԵՐԲ ՀԱՋՈՂՈՒԹՅԱՆ ՉԵՆ ՀԱՍՆՈՒՄ ՈՒ ՍԿՍՈՒՄ ԵՆ ՊԱՏՃԱՌՆԵՐ ՓՆՏՐԵԼ»


Արդեն հայտնի է, որ օգոստոսի 16-18-ը մանկական «Նոր ալիք» մրցությում Հայաստանը կներկայացնի 11-ամյա ԴԱՎԻԹ ՎԱՐԴԱՆՅԱՆԸ: Սակայն հայկական պատվիրակությունը կմեկնի օգոստոսի 5-ին: «Իրավունքի» հետ զրույցում Դավիթի երաժշտական պրոդյուսեր, երգիչ ԳՐԻԳՈՐ ԿՅՈԿՉՅԱՆԸ տեղեկացրեց, որ վաղ մեկնելն ունի իր պատճառները.
«Արդեն ընդունված կարգով 10 օր տեղի են ունենում փորձեր, դա միտումնավոր է, որպեսզի մասնակիցները պատրաստվեն մրցույթին»,- ասաց Գ. Կյոկչյանն ու շտապեց նշել, որ արդեն որոշակիորեն ընտրված են, թե ինչ երգերով է մրցույթի բեմում ներկայանալու Դավիթը. «Արդեն ընտրված են երգերը, սակայն բոլորս էլ գիտենք, որ վերջնական ընտրությունը տեղում է լինում: Մինչեւ վերջին պահը վստահ չես, թե որ երգը կարող են ընտրել մրցույթի կազմակերպիչները, նրանք անընդհատ փոփոխում են երգերը` համերգային ծրագիր ստանալու համար:

Ընտրել ենք 3 հայկական երգ. մեկը Դավիթի համար գրված հեղինակային երգն է, որով նա անցյալ տարի մասնակցեց «Մանկական Եվրատեսիլի» հայաստանյան նախընտրական փուլին եւ գրավեց երկրորդ տեղը: Հաջորդը` Սոնա Շահգելդյանի «Կորուստ, թե գանձ» երգն է, որով Սոնան հաղթեց «Նոր ալիք» մրցույթում, եւ 3-րդ երգը` Սիրուշոյի «ՊռեԳոմեշ» երգն է, որոնք կներկայացվեն որպես հայկական հիթ: Արտասահմանյան երգերից նույն սկզբունքով կրկին ընտրել ենք 3 երգ»:

«ԼՈՒՐՋ ՉԷԻ ՎԵՐԱԲԵՐՎԵԼ ՄՐՑՈՒՅԹԻՆ»


- Գրիգոր, տարիներ առաջ երիտասարդ կատարողների «Նոր ալիք» մրցույթում չհաղթահարելով վերջնական փուլը, չմասնակցեցիք մրցույթին: Այսօր Ձեր սանն է մեկնում, մանկական «Նոր ալիք», ի՞նչ խորհուրդներ եք տալիս Դավիթին:
- Ես այդ տարի չանցա, քանի որ լուրջ չէի վերաբերվել մրցույթին: Այնպես չէր, որ ես պիտի անցնեի, բայց չանցա, որովհետեւ անարդարություն էր, ոչ, այդպիսի տեսակետ երբեք չի եղել: Պարզապես, նոր էի վերադարձել Երգի պետական թատրոնի մեր շրջագայությունից ու վերջին օրը, հապճեպ մեկնեցի այդ մրցույթին: Իհարկե, այդպես մրցույթի չեն մասնակցում: Ժյուրին էլ ասաց, որ ունեմ բոլոր հնարավոր տվյալները` մրցույթին արժանի մասնակից համարվելու, բայց պետք է դրան ավելի լուրջ վերբերվեմ: Զուտ երգացանկի խնդիր էր` ժամանակի գործոնն էր, որ չկարողացա տրամադրվել ու ավելի լուրջ պատրաստվել: Իսկ ինչ վերաբերում է խորհուրդներին` ինքս սիրում եմ խորհուրդներ ու շատ եմ հետեւում: Ցանկացած մրցույթի, եթե ուզում ես հաղթել կամ գոնե մրցանակային տեղ գրավել, պետք է շատ լուրջ վերաբերվել ու պատրաստվել: Այդ առումով կարող եմ ասել, որ Դավիթի հետ բավականին լավ ենք աշխատել, խորհուրդները հենց գործի միջոցով են: Ճիշտ ընտրված ծրագիր պիտի լինի: Համենայնդեպս, մենք իսկապես շատ լավ ենք աշխատել, ինչ կստացվի` չեմ կարող ասել. սպորտային մրցույթ չէ, որ ով ամենաարագը վազի, նա կհաղթի: Մարդկային գործոն կա այստեղ, գուցե շատ ավելի արժանին կգրավի 3-րդ հորիզոնականը, բայց եթե դու լավն ես, չես կարող լինել ասենք` 10-րդը կամ 8-րդը, գոնե պիտի եռյակի մեջ մտնես: Հաճախ ենք լսում, որ ասում են. օ, ես շատ լավն էի, բայց 10-րդ հորիզոնականում էի... Դա մխիթարանք է: Ավելի լավ է ռեալ նայել, ուրեմն, ինչ-որ տեղ թերացել ես: Գուցե շատ լավ երգիչ ես` որպես վոկալիստ, բայց մյուս գործոններում շատ աշխատելու տեղ կա, դրա համար արդյունքն այդքան լավը չէ: Ինքս, երբ ինչ-որ մրցույթում չեմ հաղթում, միշտ փորձում եմ հասկանալ, թե ինչն է խնդիրը ու նույնկերպ էլ մոտենում եմ Դավիթի հարցում: Ատում եմ, երբ հաջողության չեն հասնում ու սկսում է պատճառներ ման գալ, դա թույլ մարդու նշան է: Գուցե մենք չունենանք այն հաջողությունը, որի համար գնում ենք, բայց Դավիթն ունի բոլոր հնարավորությունները` գոնե մրցանակային եռյակում հայտնվելու համար:

«ԳՈՒՑԵ ԻՆՁ ՄՈՏ ԱՆՑԵԼ Է ՄՐՑՈՒՅԹՆԵՐԻ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ԱՅԴ ՇՐՋԱՆԸ»


-Առաջիկայում կտեսնե՞նք Գրիգոր Կյոկչյանին այդ մրցույթում:
- Չեմ կարող ասել, որ այդ մրցույթն ինձ այսօր այնքան հետաքրքիր է, որքան, ասենք, 4 տարի առաջ: Ինչեւէ, մասնակցության ցանկություն, որպես այդպիսին, կա, բայց այն մոլի ցանկությունը, որ կար այն ժամանակ` հիմա չկա: Ավելի շատ երեւի անհատական գործունեության վրա եմ կենտրոնացել: Գուցե ինձ մոտ անցել է մրցույթների մասնակցելու այդ շրջանը: Չեմ բացառում, հնարավոր է մի օր ես էլ մեկնեմ այդ մրցույթին, բայց այսօր պատրաստ չեմ հրաժարվել իմ ներկայիս գործունեությունից` զուտ ժամանակի առումով: Չեմ կարող ասել` ինչ կլինի մեկ տարի հետո:

«ՍՐՏԱՑԱՎ ԷԻ ՄԵՐ ԱՅՍ ՏԱՐՎԱ ՄԱՍՆԱԿՑԻ ՀԱՄԱՐ»

-Իսկ Սոնա Ռուբենյանի ելույթն ինչպե՞ս կգնահատեք:
- Սոնան իմ մտերիմ ընկերն է, ու իսկապես սրտացավ էի մեր այս տարվա մասնակցի համար: Կարծում եմ` կասկած չկա, որ Սոնան շատ լավ է երգում: Սպասում էի, որ ավելի լավ հորիզոնական կունենար, ափսոսում եմ, որ ընդամենը 6-րդն էր: Ինչեւէ, պետք չէ կենտրոնանալ, մենք լավ երգիչներ ենք ունեցել այդ մրցույթում, օրինակ` Ռազմիկ Ամյանը, ով կարծեմ 10-րդ հորիզոնականում էր, բայց բոլորս էլ կփաստենք, որ նա լավ է երգում: Այստեղ միայն երգիչը չէ, այլ պրոդյուսերական, թիմային լուրջ, ճիշտ աշխատանք պիտի տարվի, պիտի փորձես նորություն ասել: Իրականում մասնակցի համար հաջողությունը որոշվում է հենց առաջին օրը, եթե չստացար ցածր միավորներ, ինչպես Սոնայի դեպքում եղավ, ոչինչ չես կարող փոխել: Նա ամենաբարձր միավորները ստացավ 2-րդ, 3-րդ օրերին, բայց արդյունքը էականորեն չփոխվեց: Ինչեւէ, մի բան փաստ է, որ մարդիկ սիրել են Սոնայի հաջորդ 2 օրերի ելույթները, ու նա ինչ-որ բան ասաց այդ մրցույթում` կարեւորը հենց դա է, որ կհիշեն Սոնային: Ովքեր չէին ճանաչում մինչ այդ, ճանաչեցին ու սիրեցին: Այսինքն` հաստատ անիմաստ չի եղել նրա մասնակցությունը: Դե, իսկ «Հանդիսատեսի համակրանք» մրցանակի համար իսկապես ուրախ եմ: Եթե ես մասնակցեցի այդ մրցույթին եւ արժանանայի այդ մրցանակին, կարծում եմ` իսկապես ուրախ կլինեի: Այնպես որ, շնորհավորում եմ Սոնային ու ուզում եմ նրան ասել, որ ընկճվել բացարձակապես պետք չէ:

ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում