ԽՈՒՍԱՓԵ′Ք ԳԱԶԱՎՈՐՎԱԾ ԸՄՊԵԼԻՔՆԵՐԻՑ, ՄՈՒԳ ԹԵՅԵՐԻՑ...

Արխիվ 12-16

ԽՈՒՍԱՓԵՔ ԳԱԶԱՎՈՐՎԱԾ ԸՄՊԵԼԻՔՆԵՐԻՑ, ՄՈՒԳ ԹԵՅԵՐԻՑ...



- Հարգելի բժիշկ, ասացեք, օրական որքա՞ն հեղուկ պետք է օգտագործել: Ո՞ր տեսակի հեղուկներից պետք է հրաժարվել ամռանը. կարդացել եմ, որ վնասակար ազդեցություն մարդու օրգանիզմի վրա ունեն գազավորված ընպելիքները, ճի՞շտ է:

Ուսուցչուհի, 33 տարեկան

Հարցին պատասխանել է ՀՀ ԱՆ Ֆիզիկական բժշկության եւ կուրորտաբանության ԳՀԻ սննդաբան, գաստրոէնտերոլոգ ՎԱՐԴԱՆՈՒՇ ՊԵՏՐՈՍՅԱՆԸ.

- Այս կարճ եւ պարզ հարցը չի կարող ունենալ պարզ եւ միանշանակ պատասխան, որովհետեւ հեղուկի քանակը պայմանավորված է ոչ միայն կլիմայական պայմաններով, եղանակով, բնակության վայրով, այլեւ շատ անհատական է եւ տարբեր` կախված մարդու տարիքից, սեռից, առողջական վիճակից, զբաղմունքից եւ այլն: Փորձենք անդրադառնալ բոլորին հերթով:
Ըստ ամերիկացի բժիշկների` մեղմ կլիմայական պայմաններում ապրող առողջ, հասուն տղամարդիկ պետք է օրական օգտագործեն մոտ 3 լիտր հեղուկ (13-15 բաժակ), կանայք` մոտ 2,2 լիտր (8-11 բաժակ):
Այս թվաբանությունը ըստ հանգամանքների փոխում եք ինքներդ` հաշվի առնելով ձեր ֆիզիկական ակտիվությունը, առողջական վիճակը, եղանակը:
Ամռանը հնարավորինս ավելացրեք հեղուկի քանակը կամ գոնե կոմպենսացրեք դրանք շատ ջուր պարունակող մթերքներով, շատ լավ տարբերակ են մրգերն ու բանջարեղենը (լոլիկ, վարունգ, ձմերուկ եւ այլն): Խուսափեք գազավորված ըմպելիքներից, մուգ թեյերից, քչացրեք սուրճի քանակը:

ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ԵՎ ԵՂԱՆԱԿԻ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆ

Տոթ եւ խոնավ եղանակը ստիպում է օրգանիզմին կարգավորել մարմնի ջերմաստիճանը, որը հնարավոր է քրտինքի միջոցով:
Եթե կարծում եք, որ ձմռանը շատ հեղուկ հարկավոր չէ, սխալվում եք, որովհետեւ տաքացվող փակ սենյակը նույնպես ազդում է մարդու մաշկի խոնավության վրա եւ առաջացնում հեղուկի պակաս:
Եթե ամռանը պլանավորել եք բարձրադիր գոտիներում վայելել ձեր հանգիստը, հաշվի առեք, որ ջրի մակարդակից 2,500 մետր բարձրության վրա գտնվող մարդու սրտի աշխատանքն արագանում է, սկսում է շնչել ավելի արագ, որի հետեւանքով նորից կորցնում է հեղուկ:

ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔ

Եթե դուք զբաղվում եք սպորտով, կամ որեւէ այլ ֆիզիկական աշխատանք եք կատարում, որը առատ քրտնարտադրություն է առաջացնում, չջրազրկվելու համար անպայման պետք է լրացնել հեղուկի պաշարը: Որքան ծանր է ֆիզիկական աշխատանքը, այնքան շատ է հեղուկի կարիքը:

ՀՂԻՈՒԹՅԱՆ ԵՎ ԿՐԾՔՈՎ ԿԵՐԱԿՐԵԼՈՒ ԸՆԹԱՑՔՈՒՄ

Հղիության ընթացքում անհրաժեշտ է օգտագործել առնվազն 2,3 լիտր հեղուկ (10 բաժակ): Իսկ կրծքով կերակրելու ընթացքում 3,1 լիտր եւ ավելի (13 բաժակ +):

ԱՌՈՂՋԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐ

Տաքության, փորթուլության, փսխումների ժամանակ օրգանիզմից մեծ քանակությամբ հեղուկ է դուրս գալիս, որը անպայման պետք է լրացվի:
Երիկամների, լյարդի խնդիրներ, սրտի աշխատանքի անբավարարություն ունեցողները, հակառակը, պետք է սահմանափակեն հեղուկը:
Արդյո՞ք բավարար եք օգտագործում հեղուկ: Պետք է ինքներդ պարզեք, եթե դուք օրվա մեջ հազվադեպ եք զգում ծարավ, հոգնածություն, օրգանիզմի կողմից արտադրվում է 1,5 լիտրից ավելի անգույն կամ բաց դեղնավուն գույն ունեցող մեզ, հավանական է, որ օգտագործում եք ձեզ անհրաժեշտ հեղուկի պաշարը:

ՎԼԱԴ ՄՈՒՐԱԴՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում